Կարմիր կակաչների գաղտնիքը

02.02.2018 14:38
2069

Քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Կարմիր կակաչները տարածվել են սահմանի երկայնքով: Օրորում են իրենց գլխիկները, քամուց սվսվում ու կարծես ասք են պատմում մի հերոսի մասին, որի մահվան պատճառով նրանք ծնվեցին…

Արցա՛խ, անունդ տալիս աչքիս առջեւ են գալիս այն զինվոր տղաները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի՝ պահելով քո սահմաններն անառիկ: Որքա՜ն ծրագրեր ունեին նրանք. պիտի հետ գային, շենացնեին հայրենի օջախները, շարունակեին այն գործերը, որոնք կիսատ էին թողել: Բայց, ավա՜ղ, չիրականացան նրանց երազանքները, եւ այդ ամենը մի չարաբաստիկ փամփուշտի պատճառով, որը կարծես մոռացել էր, թե ում ուղղությամբ է սլանում: Չնայած փամփուշտն ազգություն չի ճանաչում: Այդ փամփուշտն արձակողի ձեռքերը պիտի կտրել: Հենց նրա պատճառով մարեց ծուխն այն օջախի, որի միակ զավակին բանակ էին ճանապարհել: Մոր աչքերը հավերժ մնացին արցունքոտ, իսկ հայրը, դառնացած աշխարհի ու Արարչի հանդեպ, չկարողանալով տանել միակ որդու կորուստը, կսկիծը սրտում մահացավ:

«Վե՛ր կաց, հերո՛ս Քյարամ, հայրդ եկավ քեզ մոտ, որ զինվոր որդուց կարոտն առնի»:

… Երկու ամիս առաջ, այդ նույն սահմանի վրա, որտեղ կարմիր կակաչներն էին տարածվել, թշնամու գնդակը մեխվեց զինվորի թիկունքը: Տաք արյունը թափվեց հողին, շփվեց նրա հետ ու զգացին միմյանց ջերմությունը: Լացեց զինվորի ընկերը, արցունքներն ընկան այդ հողի վրա: Սեւ էին նրա արցունքները, ինչպես կակաչների սրտերը, որ սահմանի վրա էին: Նրանք միշտ կմնան սգավոր՝ դրսից կարմիր, որ նայողին թվա, թե ուրախ են, ներսից՝ սեւ, որ թաքցնեն իրենց սրտում Հայոց աշխարհի վիշտը:

Հայ զինվորի հիշատակին

Քսան տարեկան չբոլորեցիր,

Հերոսի մահով կյանքդ զոհեցիր:

Թիկունքդ դարձրիր սահմանին թուրքի,

Որ հայ ժողովուրդը միշտ խաղաղ ապրի:

Արյունդ ներկեց հողը հայրենի,

Պատկերդ մնաց սրտում շատերի:

Շիրմիդ կայցելենք ամեն-ամեն օր,

Ու չենք մոռանա սխրանքդ, զինվո՛ր:

ԱՆԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Սիսիան  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40