Արագ բացահայտել այդ մարդկանց. Փաշինյանը 14 կետանոց հանձնարարականների ցանկ տվեց կառավարությանը

15.02.2019 11:56
1604

Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկման արդյունքում կարող եմ արձանագրել, որ հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործողության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ապա առանձնացրեց մի քանի ուղղություններ և հանձնարարականներ, որոնց ուղղությամբ կառավարությունը և առանձին նախարարությունները պետք է աշխատեն.

1.Վերանայել մինչև այժմ ներկայացրած բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.Կազմել կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ, այդ թվում ջրի, գազի, էլեկետրաէներգիայի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով

3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը

4.Մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

5.Հաշվառել Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով

6.Արագ բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան սոցիալական նպաստների համակարգից

7.Օրակարգում պահել բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը և ռազմավարություն մշակել: Միկրոբիզնեսը անասանապահությունը վարկավորելու գործուն մեխանիմզներ մշակել:

8.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություներ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան

9.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակն է մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելը և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել հեռուստաընկերությունների հետ:

10.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավվումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում

11.Կաթիլյան ոռոգման և հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխոնոլգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար

12.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունենրի հետ

13.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքարում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը

14.Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին: Համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Ապա Փաշինյանը մանրամասն ու կետ առ կետ ներկայացրեց այն, ինչ ենթադրում են վերոնշյալ հանձնարարականները:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40