Առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում. Նիկոլ Փաշինյան

19.09.2018 21:09
1200

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանի առաջին ընտրություններն են, որոնք դուրս են քաղաքացիների իմացած տրամաբանությունից, որոնց արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի դավադրություն, ոչ մի կանխորոշվածություն: «Սա Հայաստանի պատմության, թերևս, առաջին դեպքն է, երբ գործող կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում քաղաքական դաշտը կիսելու շուրջ: Սովորաբար, ընդունված է հարցադրում անել, թե որ քաղաքական ուժն է հաղթելու առաջիկա ընտրություններում: Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը, ուրիշ ոչ ոք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նիկոլ Փաշինյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ վարչապետը մի հանգամանքի վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը. «Նախկինում բոլոր ընտրություններում մարդկանց միշտ մի փաստարկ են բերել՝ ասելով, թե ամեն ինչ որոշված է: Մարդկանց հետ այդ փաստի վերաբերյալ համաձայնվել եմ, բայց ասել, որ ձեր ձայնով կարող եք փոխել իրավիճակը, ասել,  որ ձեր որոշումն իրականություն կարող է դառնալ, ժողովուրդն իր քվեարկությամբ կարող է որոշել: Այս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունն է, երբ բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի, ամեն ձայնի համար, այդ թվում՝  իշխող քաղաքական ուժը, որովհետև մենք հույսը չենք դնում կրիմինալի, վարչական ռեսուրսի վրա: Մենք նույնպես մյուս ուժերի հետ պայքարում ենք ձեզնից յուրաքանչյուրի վստահության համար, սա է այս քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսի քարոզարշավը, երբ ընտրակեղծարարները և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական գործընթացից, պատմական է երրորդ հանրապետության պատմության մեջ: Այստեղից էլ, ըստ նրա, երբեմն գալիս է քարոզարշավի սրությունը, բովանդակությունը, «որովհետև առաջին անգամ է, որ մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, բոլորը գիտեն, որ թղթի վրա ընտրությունների արդյունքները գրված չեն»:

«Մենք գիտենք, մեր ողջ քաղաքական պատմությունը զուգակցված է եղել այդպիսի երևույթներով, այն աստիճան, որ որևէ մեկը չէր հավատում, որ կա իրական ընդդիմադիր ուժ, և ուրախ եմ, որ դուք համոզվեցիք, որ առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կա և որի հետ դուք հաղթեցիք: Շատերն ասում են, թե այս ի՞նչ ընտրություններ են, ի՞նչ եղավ սերը և համերաշխությունը: Մարդկանց թվում է, թե ընտրությունների ժամանակ ձեռք ձեռքի վրա շուրջպար են բռնում. սա քաղաքական նորմալ պայքար է, որում բոլոր ուժերն ունեն հավասար պայմաններ, ավելին, իշխող ուժն իր հնարավորություններով զիջում է առնվազն երեք ուժի, որովհետև նրանք իրենց վերահսկողության ներքո ունեն երեք հեռուստաընկերություն: Այո, սրանք ժողովրդավարական ազատ ընտրություններ են, որովհետև քարոզարշավն ազատ է, որևէ սահմանափակում չկա, չեն սահմանափակվում որևէ իրավունքներ: Համաձայն եմ, որ պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևավորենք, քաղաքական ուժերին քննադատելու համար պետք չէ, ինչպես իրենք են ասում, բերանները փակել, թող խոսեն, որովհետև խոսքի և արտահայտվելու ազատությունը կարևոր արժեք է մեզ համար»,- ընդգծեց վարչապետը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40