«Առաջնահերթություն են Հորադիզ-Զանգելան, Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթգծերի նախագծերը». Ալիև

26.01.2021 16:33
2268

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Ներկայում տարածաշրջանում քննարկվում են տրանսպորտի և կապի ոլորտում խոշոր նախագծեր: Այստեղ, իհարկե, գերակա նախագծերը Հորադիզ-Զանգելան երկաթուղու, այնուհետև Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթուղու նախագծերն են, ինչպես նաև այլ նախագծեր»,-ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով  ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար, և «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության տրանսպորտի ոլորտում և իր ներդրումն է ունենում այդ աշխատանքում»:

«Ես արդեն հանձնարարել եմ սկսել նախագծել Հորադիզ-Աղբենդ երկաթուղին: Այլ նախագծեր նույնպես արդեն մեկնարկել են: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը սկսվել է: Ինչպես ասացի, երկրորդ օդանավակայանը կկառուցվի Քարվաճառի կամ Լաչինի շրջաններում: Ֆիզուլի-Շուշի մայրուղու շինարարությունը սկսված է»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40