Երկրում իրադրության փոփոխության արդյունքում որոշ քրգործեր քննարկման առարկա կդառնան. գլխավոր դատախազ

23.05.2018 17:14
1287

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով՝ այժմ ունեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:

Ըստ դատախազի՝ իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել, կամ նվազում է դրա վտանգավորությունը:

Նշենք, որ Արթուր Դավթյանն այս հայտարարությունն արեց ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդն իրեն չի վստահում: Մասնավորապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե երկրում կան քաղաքական բանտարկյալներ, մինչդեռ գլխավոր դատախազը հերքում է:

«Այսօր, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, ընդ որում մենք օրենսդրական այդպիսի ձեւակերպում ունենք՝ իրադրության փոփոխություն, դա ենթադրում է ի՞նչ՝ որ ստեղծված կամ փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրանց վտանգավորությունը։ Այո, իրադրության փոփոխության արդյունքում մենք ունենք քրեական գործեր, հատկապես դատարանի վարույթում քննվող, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման, բայց, հիմա չեմ անհատականացնում, կարծում եմ այս դահլիճում մենք անհատական չենք այդ դեպքերը քննարկելու, բայց էս պայմաններում մենք պետք է ունենանք համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության։ Մենք պատրաստ ենք քննարկել եւ տեսնել, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի՞ իրավակարգավորումների տիրույթում, ո՞ր խնդիրները նոր լուծումներ կարող են ստանալ։ Մենք բաց ենք այդ քննարկման։ Իհարկե մենք նաեւ առաջիկայում ինքներս կնախաձեռնենք որոշակի այդպիսի քննարկումներ», - ասաց գլխավոր դատախազը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պարզաբանում պահանջեց՝ նշելով, որ դատախազն ինքն իրեն ծուղակը գցեց․ - «Անկեղծ ասած, զարմացա, որովհետեւ Դուք Ձեզ ծուղակի մեջ գցեցիք, պարոն դատախազ, Դուք ասում եք՝ «իրադրություն է փոխվել», կբացատրե՞ք ինձ, որպես իրավաբանն իրավաբանի, թե ի՞նչ է փոխվել Գեւորգ Սաֆարյանի գործողությունների մեջ նոր վարչապետի ընտրությունով»։

Դատախազը պարզաբանեց. - «Ոչ մի զարմանալու բան այդտեղ չեմ տեսնում, պարոն Սիմոնյան, եթե դրանք զարմանալու լինեին, օրենքում դրանք տեղ գտած չէին լինի։ Մենք ունեինք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստվում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց, այսօր մենք չունենք այդ պաշտոնատար անձանց»։

azatutyun.am

Ռուզաննա Ստեփանյան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12