Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի (Կապան համայնքի) քրիստոնեական սրբավայրեր

05.01.2026 11:42
857

«Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսը 2026 թ․ առաջին օրերից մեկնարկ է տալիս աննախադեպ մեծ նախագծի՝ «Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի (Կապան համայնքի) քրիստոնեական սրբավայրեր»։ 

Տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերը ներկայացնելու նախագիծը փորձել էինք իրականացնել 2019-20 թվականներին։ Եվ հասցրել էինք այցելել մի շարք պաշտամունքային վայրեր։ Սակայն 2020 թ․ Հայրենական պատերազմը թույլ չտվեց իրագործել վաղուց սպասված և արդիական այդ ծրագիրը։

Հիմա, կարծում ենք, եկել է ժամանակը՝ վերսկսելու ընդհատված այդ նախագծի իրագործումը։

Նախագծի շրջանակում կայցելենք Կապան համայնքի տարածքում գտնվող բոլոր սրբավայրերն ու կձգտենք շատ թե քիչ ամբողջական տեղեկություն տրամադրել կանգուն կամ խոնարհված եկեղեցիների, վանքերի, անապատների ու մատուռների մասին։

Նախնական տվյալներով խոսքը մոտ 70 վանքի, եկեղեցու և անապատի մասին է։

Ուխտագնացության ընթացքի մասին պարբերաբար կներկայացնենք տեղեկատվություն։

Մեծամասշտաբ այդ նախագիծը հովանավորում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Վերջնարդյունքում՝ ամենայն հավանականությամբ 2026-ի տարեվերջին, ամբողջ տեղեկատվության հիման վրա կհրատարակվի «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի բացառիկ համար։

Նախագիծը, բացի հայրենագիտական նշանակությունից, կունենա նաև զբոսաշրջության ակտիվացմանը միտված նպատակ։

Հիշենք՝ մինչ այդ՝ գրեթե համանման ծրագրեր են իրականացվել Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում․ արդյունքներին կարող եք ծանոթանալ մեր պարբերականի էլեկտրոնային հարթակում՝ https://surl.li/mbfehn և https://surl.li/wdyrdz :

Նաև այդ փորձը հիմք ընդունելով՝ խոստանում ենք հետաքրքիր ճամփորդություններ և, իհարկե, գիտական բարձրաճաշակ, հանրագիտարանային կամ սկզբնաղբյուրային նշանակության համարի հրատարակում։

Մենք երախտապարտ կլինենք տարածաշրջանի բնակիչներին, մշակութային կազմակերպություններին, հայագիտական շրջանակներին, տարածաշրջանի պատմությունը հետազոտողներին, եթե նրանք՝ հնարավորության սահմաններում, աջակցեն խմբագրությանը՝ կյանքի կոչելու ազգային–քրիստոնեական այդ նախագիծը։

Ուրեմն և՝ բարի ուխտագնացություն մեզ և ձեզ․․․

 

«Սյունյաց երկիր»

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34