Արամայիս Մելքոնյան փաստաբանը բոլորովին այլ գործով դատաքննության ընթացքում կրկին հիշել է Պարույր Սեւակի «Ղողանջ միջակության» խոսքը, որը ժամանակին փորձել է վերագրել Մհեր Պոլոսկովին

17.07.2019 17:28
2028

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2019 թ. հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում մեկնարկել է «Սյունյաց երկիր» թերթի դեմ Քաջարանի ղեկավարների ներկայացրած 13 հայցից մեկի դատաքննությունը. քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12226/02/18:

Հայցվորը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանն է (դա նրա երեք հայցից մեկն է)։

Վիճարկվող հրապարակումն է՝ «Քաջարան. այսպես էլ ապրում ենք», որը լույս է տեսել 2018 թ. մայիսի 13-ին:

Մոտ երկու ժամ տեւած դատական նիստում՝ ավելի քան մեկ ժամ տեւողությամբ, ելույթ է ունեցել հայցվորի ներկայացուցիչ Արամայիս Մելքոնյանը:

Դատաքննությունը հետաձգվել է եւ կշարունակվի այս տարվա հոկտեմբեր ամսին. գործի քննությունը կվերսկսվի Սամվել Ալեքսանյանի՝ հայցվորի ներկայացուցչին ուղղված հարցերով:

Մեկ ժամ շարունակ ինչ-որ թղթեր ընթերցող Արամայիս Մելքոնյանն ամեն ինչի մասին խոսեց՝ կապված Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի հրապարակումների հետ, բացի վեճի առարկա հոդվածից եւ դրան առնչվող առանցքային հարցերից:

Այդ դատաքննության մի ուշագրավ դրվագ արդեն ներկայացրել ենք:

Սակայն բազում հետաքրքիր պատառիկներից եւս մեկը նպատակահարմար ենք գտնում ներկայացնել, որը հավելյալ լույս կսփռի հայցվոր կողմի հայցադիմումի սնանկության վրա:

Փաստաբան Արամայիս Մելքոնյանը դատարանին հիշեցրեց քննվող քաղաքացիական գործի հետ որեւէ աղերս չունեցող մի պատմություն՝ պատմելով, թե Սամվել Ալեքսանյանը 2019 թ. հունիսի 3-ին syuniacyerkir.am կայքում հրապարակել է հոդված՝ ««Օ՜ ժամանակներ, օ՜ փաստաբաններ. արդյո՞ք Պարույր Սեւակի «Ղողանջ միջակության» բանաստեղծությունը կապ ունի Մհեր Պոլոսկովի հետ» վերտառությամբ, որի մեջ արծարծված «միջակություն» բառի եւ Մհեր Պոլոսկովի միջեւ ինքը` փաստաբանը, կապ է տեսել:

Փաստաբանին հատկապես մտահոգել է այդ հրապարակման հետեւյալ տողը՝ «Շատ տարօրինակ վիճակ է, մարդուն փող են տվել, որ իրեն պաշտպանի, բայց վարկաբեկում է դաժանաբար»:

Եվ նա գրեթե բացականչեց՝ սուտ է, ինձ փող չեն տվել:

Մենք, իհարկե, հավատում ենք փաստաբանի ազնվությանը, հավատում ենք, որ ինքն անվճար է իրականացնում Մհեր Պոլոսկովի պաշտպանությունը (որպես բարեգործություն):

Մինչդեռ` չենք հասկանում երկու իրողություն. նախ՝ ի՞նչ կապ ուներ Մհեր Պոլոսկովի հայցին առնչվող զավեշտական այդ պատմությունը Նարեկ Ամբարյանի հայցի քննարկման հետ, մանավանդ որ դատավորներն էլ նույն մարդիկ չեն:

Երկրորդ, ինչո՞ւ է փաստաբանն իր վստահորդ Մհեր Պոլոսկովին վերագրում «միջակություն» բառի սեւակյան ընկալումը (եւ ոչ թե բառարանային ընկալումը):

Ի դեպ, Մհեր Պոլոսկովի մասին մենք ավելի լավ կարծիք ունենք, քան փաստաբանն է ներկայացնում:

Իսկապես, պետք չէր այդքան դաժանորեն վարկաբեկել իր վստահորդին. համոզված ենք` որեւէ փաստաբան նման քայլի չէր դիմի:

Չե՞ք հավատում…

Վերստին ընթերցեք Արամայիս Մելքոնյանի բերած քաղվածքը «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ միջակության» հատվածից, որը, իմիջիայլոց, դրվել է Մհեր Պոլոսկովի հայցի հիմքում:

Գոնե հիմա Արամայիս Մելքոնյանը կրկին չհիշեցներ այդ մասին, ինչն արեց հուլիսի 16-ի դատական նիստում:

Ահա եւ Պարույր Սեւակի խոսքերը, որ փաստաբանը փորձում է վերագրել իր վստահորդին:       

«…Կարկին-քանոնով,          

Կարգ ու կանոնով

Արտակարգի դեմ գրոհ էր տալիս 

Նույն ինքը… Նորին Միջակությունը:          

 

Միջակությո՜ւնը:          

 

Նա աչքեր ունի՜,          

Սակայն… ծոծրակին          

Եվ տեսնում է նա,

Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի, 

Այլ նրա գցած ստվերը միայն,          

Եվ ոչ թե գլուխ          

Մի առաջամուխ,        

 Այլ պոչը, ագին:           

 

Նա ունի՜ ականջ,          

Բայց ո՛չ թե նոր կանչ,          

Այլ անցած կանչի

Թույլ արձագանքը լսելու համար:           

 

Ունի՜ քաղցրություն,

Բայց հիվանդագին-վաղահաս մրգի, 

Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ:  

 

Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ 

Սիրահարված է քսմսվող ներկի՛ն…          

 

Միջակությո՜ւնը…  

 

Թե թռչուն է նա՝ ապա թութակ է. 

Այն է կրկընում, ինչին վարժել են:  

 

Թե կենդանի է՝ կապիկ է միայն. 

Անում է լոկ այն, ինչին մարզել են:  

 

Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես.          

Ուժն իրենը չէ,

Այլ ծնողների զորեղությունն է, 

Ա՛յն ծնողների, որ - ավա՜ղ – նրան          

Մի՛ բան չեն տվել          

Հասարա՜կ մի բան՝ 

Ծնող դառնալու կարողությունը:                                                

 

                        ***

Ո՛վ Միջակության անխախտ բնություն, 

Դու՝ մտքի միայն թվաբանություն 

Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ, 

Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ 

Գնվող-վաճառվող մատչելի լեղակ, 

Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ, 

Անցողիկ փառքի, էժան բախտի գող, 

Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով,

Որ քաջ է հայտնի նաեւ մեծերին, 

Բայց որոնք մեծ են այնքանով նաեւ,          

Որ գիտեն թեեւ,          

Բայց այդ գաղտնիքից

Չե՜ն կարողանում երբեք օգտվել...         

Ո՛վ Միջակություն,

Ո՛վ երանելի ցմահ խակություն, 

Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն, 

Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց, 

Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից, 

Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի 

Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց 

Սուտ-Հիսուսների անփակ բերանին, 

Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ 

Վերածվեց հսկա բարդու գերանի. 

Է՛լ սրբագործված օրենքի խախտում,

Է՛լ արատավոր մտքեր ու երգեր, 

Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում, 

Կամ - մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել,- 

Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր, 

Առագաստավոր ենթադըրությո՜ւն,

 Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն 

Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով 

Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով»:

Ահա այսպիսի պատմություն…

Հույս ունենք, որ փաստաբանը մյուս գործերով դատաքննությունների ժամանակ չի հիշի Պարույր Սեւակին եւ կխնայի Մհեր Պոլոսկովին…

Սամվել Ալեքսանյան

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19