Արարատյան դաշտի գյուղնախարարությունը

23.08.2016 10:42
2168

(Գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղյա՞կ է, որ Սյունիքում թեւածում է դաբաղը, իսկ անասնաբուժական ծառայությունը հրաժարվում է տեղեկատվություն տալ թե՛ իրավիճակի եւ թե՛ ձեռնարկվող միջոցառումների մասին)


Սյունիքի մարզում արդեն մեկ ամիս է, ինչ թեւածում են դաբաղ եւ ծաղիկ հիվանդությունները: Դրա հետեւանքով շատ ծանր իրավիճակ է ստեղծվել մարզի անասնապահության ոլորտում: Բանը նրան է հասել, որ որոշ գյուղերի անասնապահներ արդեն իսկ անասուններն իջեցնում են ամառային յայլաղներից, ինչը ոչ սովորական, ավելի ճիշտ՝ արտառոց երեւույթ է:

Եվ ինչ… Մեկ շաբաթ է՝ փորձում ենք մարզի համապատասխան պաշտոնյաներից ու մասնագետներից հանգամանալից եւ հիմնավոր տեղեկություններ ստանալ այդ ամենի մասին, քանի որ իրավիճակի լարվածությունն ու անորոշությունը մտահոգում են անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին: Սակայն… Մարզի անասնաբուժական ծառայության պատասխանատուները ծպտուն չեն հանում եւ, փաստորեն, թաքցնում են հիվանդության մասշտաբը, դրա հնարավոր հետեւանքները եւ, իհարկե, ծառայության կողմից իրականացվող միջոցառումները (եթե իրականացվում են միջոցառումներ):

Երկար բանակցությունից հետո մարզի անասնաբուժական ծառայության ղեկավար Կամո Սարգսյանը մեզ խոստացավ հարցազրույց տալ: Եվ օգոստոսի 22-ին լրագրող Ալվարդ Մեսրոպյանը պետք է հանդիպեր նրան՝ խնդրո առարկայի շուրջ զրուցելու համար: Սակայն Կամո Սարգսյանը վերջին պահին հրաժարվեց զրուցելուց՝ պատճառաբանելով, որ նախարարությունն արգելել է տեղեկություններ տալ լրատվամիջոցներին՝ դաբաղ եւ ծաղիկ հիվանդությունների՝ Սյունիքում տարածվածության մասին:

Լավ, Կամո Սարգսյանը թող կատարի նախարարության հրամանը, մենք նրան այլեւս չենք անհանգստացնի:

Լավ, եկեք միասին թաքցնենք ստեղծված իրավիճակը՝ հանուն նախարարության աշխատակիցների անվրդովության:

Բայց ի՞նչ է լինելու դաբաղի հետ, ո՞վ է պատասխան տալու վարակված անասունների, ակնկալված եւ չստացված շահույթի, ստեղծված դժվարությունների համար:

Ի դեպ, դաբաղն այն հիվանդություններից է, որի դեմ պայքարն իրականացվում է (պետք է իրականացվի) պետական պատվերով:

Իշխանասարի փեշերին հանգրվանած անասնապահները, մինչդեռ, դժգոհում էին, թե մինչեւ հիմա անասնաբույժները չգիտեն նույնիսկ, թե դաբաղի որ տարատեսակով է անասունը վարակված. արդյո՞ք ծաղիկ հիվանդությունն իսկապես ծաղիկ հիվանդությունն է, թե՞…

Հիմա հարց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

Պարո՛ն նախարար, գոնե տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Սյունիքի մարզում, գիտե՞ք, որ Ձեր ենթակաները հրաժարվում են հավաստի տեղեկություններ տրամադրել լրագրողներին՝ վկայակոչելով Ձեր գլխավորած նախարարության կողմից սահմանված արգելանքը:

Մինչ այդ դաբաղը նոր տարածքներ է նվաճում մարզում: Իսկ գյուղնախարարը «Հայլուր»-ի եթերով դոշ է տալիս միայն ու միայն Արարատյան դաշտի չիրացված ծիրանի, լոլիկի ու խաղողի մթերումների համար, այն էլ՝ ոչ միշտ հօգուտ գյուղացու:

Եվ մարզի բազմաթիվ գյուղացիներ՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու, հարցնում են՝ այդ նախարարը միայն Արարատյա՞ն դաշտի գյուղնախարարն է, թե՞ Սյունիքի հետ էլ կապ ունի…

Եվ վերջին հարցը պարոն նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում ումի՞ց կարող ենք ստանալ հավաստի տեղեկություններ Սյունիքի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում դաբաղ ու ծաղիկ հիվանդությունների տարածվածության, ինչպես եւ այն մասին, թե ինչ աշխատանքներ են կատարվում նշված հիվանդությունների առաջն առնելու, գյուղացիներին պատճառված վնասը փոխհատուցելու համար (ինչպես փոխհատուցվում է, ասենք, ծիրանի կարկտահարված դաշտերի համար):

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12