Առարկաների թեմաներն իրար հետ կկապվեն, ուսուցիչները կխրախուսվեն, աշակերտների բացակայությունները կվերահսկվեն. փոխնախարար

25.06.2020 22:27
1090

Որո՞նք են հանրակրթության ոլորտում ամենակարեւոր խնդիրներն ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի եւ ի՞նչ լուծման եղանակներ է նա առաջարկում։ Փոխնախարարը հունիսի 25-ին հրավիրված առցանց քննարկման ընթացքում տվել է այս հարցերի պատասխանները։ Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի դասվար Եվգենյա Մինասյանն էլ բարձրաձայնել ուսուցիչներին մտահոգող խնդիրները։

Առարկայական ծրագրերը, դասագրքերը կփոխվեն

Փոխնախարարը պայմանական հերթականությամբ խոսեց խնդիրների մասին, որոնք լուծման ճանապարհին են։ Առաջինը հանրակրթության բովանդակությանն է առնչվում։ Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը։ Առաջիկայում այս թեմայով ուսուցիչների հետ քննարկումներ կլինեն, իհարկե՝ հեռավար։

Առարկայական ծրագրերի վերաբերյալ փոփոխությունների նախագծերը եւս շուտով կդրվեն հանրային քննարկման։

Առաջարկվող փոփոխությամբ՝ առարկաների թեմաներն իրար պետք է համապատասխանեն։ Եթե հայոց պատմությունից ուսումնասիրվում է որեւէ ժամանակաշրջան, մեկ այլ առարկայի դասերին պետք է անցնեն նույն շրջանի արվեստի ու գրականության մասին։

Գործընթաց է իրականացվում նաեւ գնահատման համակարգի հետ կապված։

Պակաս կարեւոր չէ սովորելու միջավայրի ձեւավորումը։ Նախատեսվում է, որ աշակերտները, սպորտի կամ որեւէ արվեստի բնագավառի դասերին հաճախելով, կրեդիտներ հավաքեն եւ դրանք ավագ դպրոց ներկայացնեն, հետագայում՝ բուհ։

Ինչ վերաբերում է դասագրքերին, փոխնախարարն ընդգծեց․ «Դրանք ամբողջությամբ պետք է փոխվեն»։

Քննարկման ընթացքում վարողի կողմից հնչեց լրագրողների կողմից նախապես ուղղարկված հարցերի մի մասը։

Ի պատասխան հարցերից մեկի՝ Անդրեասյանը նշեց, որ դեռեւս նախորդ տարվանից ձեւավորված են առարկայական խմբեր, որտեղ կան գործող ուսուցիչներ, նրանք մասնակցում են համապատասխան նախագծերի մշակմանը։ Տեսականորեն ցանկացող ուսուցիչները 100 %-ով կարող են մասնակցել․ փաստաթղթերը բաց դրված են։

Ուսուցիչները կխրախուսվեն

Անդրեասյանի խոսքով՝ ոչ մի բովանդակային փոփոխություն չի կարող լինել առանց ուսուցիչների․նախատեսվում են ներդնել խրախուսման նոր մեխանիզմներ։

Դրանցից մեկն էլ կամավոր ատեստավորումն է, որն առաջիկայում կդրվի քննարկման։

Այն հնարավորություն կտա ունենալ աշխատավարձի բարձրացում, խրախուսել մասնագիտական զարգացմանը։

Ատեստավորման հետ կապված մանրամասնություններ չհնչեցին, թեեւ մի շարք ուսուցիչներ մեկնաբանություններ էին գրում՝ ցանկանալով ավելին իմանալ։ Փոխնախարարի պարզաբանմամբ՝ ժամանակը սուղ է, ինչ էլ ասի, ավելի շատ հարցեր կառաջացնի։ Նա առաջարկեց շաբաթ օրը միանալ ուսուցչական-հանրակրթական համաժողովին՝ Edcamp-ին, եւ լսել քննարկումը։

Փոխարենն անդարադարձավ մյուս մտահոգող հարցին՝ հանրակրթության կառավարմանը, որը նախատեսվում է փոփոխել․այս մասին մի շարք նախագծեր արդեն e-draft.am-ում են։

Տնօրենի ընտրության հարցում կարեւորվելու է ծնողական, մանկավարժական համայնքների դերը, գործընթացն առավել բովանդակային է դառնալու։ Դպրոցական խորհուրդները վերարժեւորվելու են։ Այսինքն՝ չեն ծառայելու միայն տնօրենի ընտրությանը, ինչպես այսօր, մինչդեռ կարեւոր լիազորություններ ունեն՝ ինչպես ռազմավարությունը, ֆինանսավորումը եւ այլն:Դպրոցական խորհուրդները խոշորացվելու են։


Նոր կարգ պարտադիր կրթությունից դուրս մնացածների համար

Այս պահին e-draft.am-ում հասանելի է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման եւ ուղղորդման կարգի մասին նախագիծը։

Այն թույլ կտա հասկանալ՝ ի՞նչ իրավիճակ է առկա ի սկզբանե կրթությունից դուրս մնացածների դեպքում, նաեւ նրանց, որ ընթացքում են դուրս մնում։

Օրինակ՝ ստեղծված համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի հետեւել այն դեպքերին, երբ դպրոցականը մի քանի օր չի գնացել կրթական հաստատություն։ Այդ ժամանակ համացանցային ծրագրով տեղամասային պոլիկլինիկային հայտ է գնալու եւ արդեն իրենք պիտի տեղեկացնեն՝ արդյո՞ք աշակերտը դիմել է հաստատություն, ունի՞ որեւէ առողջական խնդիր։ Այսպիսով՝ կվերահսկվեն նաեւ երեխաների առողջության վերաբերյալ խնդիրները։ Օրերով բացակայող երեխայի տուն կլինի այց սոցիալական աշխատողի կողմից՝ հասկանալու՝ ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ։

Արդեն փորձարկում անցած հեռավար կրթությունը եւս կկիրառվի: Այն նախարարի տեղակալի կարծիքով՝ շատ դեպքերում դառնում է ուսուցման լավագույն ձեւ։ Օրինակ՝ բոլոր այն ընտանիքների երեխաները, որոնք այլ երկրում են բնակվում եւ ցանկանում են վերադառնալ հայրենիք, կկարողանան մինչ վերադառնալն ընդգրկվել հեռավար ուսուցման ծրագրերում։

Այն կարող է գործել հայաստանյան կրթությանը առնչվել ցանկացող սփյուռքահայերի համար։

Հեղինակության բարձրացումը ուսուցիչներին մտահոգող հարցերից է

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ուսուցիչ Եվգենյա Մինասյանն ընթացքում մատնանշեց մի քանի խնդիրներ։ Հիմնական մտահոգություններից էր 6 տարեկան եւ փոքր երեխաների դպրոց հաճախելու հարցը։ Աշակերտն այդ տարիքում նստել, դաս անել հաճախ չի ցանկանում։ Նրանց համար համապատասխան պայմաններ է պետք ապահովել։ Ճիշտ կլինի՝ ընդհանրապես դպրոց հաճախեն 7 տարեկանը լրանալուն պես։

Դասվարի խոսքով՝ 12-ամյա կրթությունը սխալ է, պետք է այն փոխել՝ սկսելով տարրական դպրոցից՝ այն 4-ի փոխարեն 3 տարի դարձնելով։

Ծրագրերը եւս խնդիր են՝ սկզբում շատ թեթեւ, հետո միանգամից բարդացող, ամբողջ բեռն էլ ընկած է ուսուցչի ուսերին։ Եթե հաշվենք, որ դրույքաչափն էլ շատ է, դժվար է լավ արդյունք տալը։ Չափորոշիչներն էլ հստակ ամրագրված չեն: Ուսուցիչները պետք է հստակ իմանան՝ պետությունն իրենցից ինչ է ակնկալում։

Այստեղ է, որ նորից հնչեցվում է ուսուցիչների հեղինակության բարձրացման հարցը։ Ըստ Մինասյանի՝ այս մասնագիտության տեր մարդիկ ամենամեծ հեղինակությունը պետք է ունենան նաեւ պետության մոտ։

Հնչած մտահոգությունները հիմնականում կիսում էր փոխնախարարը, նշում, որ խնդիրների կարգավորման համար այժմ աշխատանքեր են տանում։ Ինչ վերաբերում է հեղինակությանը, կարծում է՝ հենց սկզբից պետք է բարձրացվի ուսանողի հեղինակությունը, որն այժմ սովորում է եւ պետք է ուսուցիչ դառնա։

armtimes.com

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11