Առարկություններ Հրաչ Ջաբրայանի հայցադիմումի վերաբերյալ (շարունակություն)

18.08.2015 12:04
1794

Հրաչն այս գործից էլ փող է ուզում

Հայցվորը խնդրում է հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր գումարով մեկ մլն դրամ փոխհատուցում:

Ինքը` այդ ողորմելին, հարյուրավոր մարդկանց օրինական վաստակն առանց դատական քաշքշուկի վճարելու փոխարեն փորձում է փող շինել նաեւ այս առիթով:

Հիշեցնում ենք` օրենսդիրը ոչ թե փոխհատուցման որեւէ որոշակի չափ է սահմանել, այլ նախատեսել է մինչեւ որոշակի մեծություն` մեկ մլն դրամ:

Դրամական փոխհատուցումը պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության գլխավոր ձեւը չէ:

Վիրավորանքը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար: Մինչդեռ Հայցվորը որեւէ հիմնավորում կամ ապացույց չի բերել, որ Հրաչը Կապանում օժտված է որոշակի պատվով, արժանապատվությամբ եւ ունի գործարար համբավ:

Հետեւաբար` չի կարելի գոյություն չունեցող ինչ-որ բանի վերականգնման համար դրամական փոխհատուցում պահանջել: Այնպես որ` սահմանվող փոխհատուցման գումարը պետք է համաչափ լինի անձի հեղինակության պատճառած վնասին:

Հրաչը, դժբախտաբար, Կապանի հանքարդյունաբերական ձեռնարկության ղեկավարն է, ասել է թե` հանրային գործիչ է:

Այդ կապակցությամբ հիշեցնում ենք` հանրային գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հանրային գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում: Հանրային գործչի հանրային գործունեությունը եւ մանավանդ վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ, ինչը տեղի է ունեցել այս դեպքում:

Հայցվորը դրամական փոխհատուցման խնդիր է դնում` առանց հաշվի առնելու պատասխանողի գույքային դրությունը, ֆինանսական վիճակը, տպագրված նյութի լեզուն եւ տվյալ լրատվամիջոցի տարածվածության շրջանակը:  
   
Եզրակացություններ, առաջարկություններ

Ելնելով վերը շարադրվածից` մեր նկատառումներն ենք ներկայացնում դատարանին` ակնկալելով իրավական հիմնավոր վերաբերմունք:

1. Անհիմն ու մտացածին համարել Հրաչ Ջաբրայանի հայցի` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի մասով պատասխանող լինելու պահանջը, քանի որ ՍՊԸ-ն որեւէ իրավական ակտով սահմանված լիազորություն չունի թերթի հրապարակումներին առնչվելու համար:

2. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն չի կարող ներողություն խնդրել Հրաչ Ջաբրայանից, քանի որ ՍՊԸ-ն որեւէ հրապարակում չի հեղինակել` Հայցվորի հանդեպ վիրավորական արտահայտություններ պարունակող:

3. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն չի կարող հարկադրել «Սյունյաց երկրին»` հրապարակել դատարանի վճիռը, քանի որ այդ լիազորությունները` սահմանված իրավական փաստաթղթերով, վերապահված են թերթի գլխավոր խմբագրին, ով էլ առաջնորդվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով:

4. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն չի կարող մասնակից լինել Հայցվորին հասցված վնասի փոխհատուցմանը (եթե նույնիսկ ապացուցվի, որ նրան վնաս է հասցվել), քանի որ ՍՊԸ-ն կամ նրա մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը Հայցվորին առնչվող որեւէ տեղեկատվություն չեն հեղինակել:

5. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն պնդում է, որ հրապակված նամակի հեղինակ Սամվել Գասպարյանի արտահայտությունները (եթե նույնիսկ ապացուցվի, որ վիրավորանք են պարունակում), ապա պատասխանատվություն չեն ենթադրում, ինչի համար հիմք են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բազմաթիվ դրույթներ, որոնց անդրադարձանք սույն փաստաթղթում:

6. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն համոզմունք է հայտնում, որ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը (գլխավոր խմբագիրը) այսուհետ եւս կհրապարակեն Կապանի հանքարդյունաբերական ձեռնարկությանն ու նրա հերթական ղեկավարին առնչվող նյութեր` առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով եւ նկատի ունենալով, որ դա մարզկենտրոնի հասարակության շահերին ուղղակիորեն առնչվող ոլորտ է, ավելի ստույգ` գերակա հանրային շահ ներկայացնող հարց:

7. «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն բարձր է գնահատում հանքարդյունաբերության փորձառու մասնագետ եւ խորագետ ինժեներ Սամվել Գասպարյանի քաղաքացիական պահվածքը եւ կոչ է անում նրան` այսուհետ եւս լուսաբանել մարզկենտրոնի ամենախոշոր ընկերության գործունեությունը` մատնանշելով այն հանգամանքներն ու անձանց, որոնք խոչընդոտում են քաղաքաստեղծ այդ ձեռնարկության բնականոն ընթացքին:

8. Մենք պնդում ենք նաեւ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը չի կարող տվյալ գործով դատավոր լինել, ինչի համար հիմնավոր պատճառներ ունենք:

Կոչ ենք անում եւ միջնորդում Անահիտ Թումանյանին` ցուցաբերել քաղաքացիական բարձր կուլտուրա եւ վեհանձնաբար հրաժարվել այդ գործը քննելու առաքելությունից` հանուն Հայաստանի Հանրապետության:

Միաժամանակ կոչ ենք անում եւ միջնորդում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին` հանուն Հայաստանի Հանրապետության դատավոր Անահիտ Թումանյանին հնարավորինս զերծ պահել Կապանին առնչվող հայցադիմումները քննելուց` նկատի ունենալով, որ նրա ընտանիքն ու մերձավորները Կապանում ունեն տնտեսական ու քաղաքական կոնկրետ շահեր` Կապանի հանքարդյունաբերական կոմբինատից կախված, եւ միշտ չէ, որ նա կկարողանա այդ շահերը ստորադասել Հայաստանի Հանրապետության շահերին:

Բացի այդ, մեկ անգամ արդեն նա քննել է «Սյունյաց երկրին» առնչվող գործ (ՍԴ/0397/02/13) եւ, հակառակ պատասխանողի պարզաբանումների ու հիմնավորումների, ընդունել է այնպիսի վճիռ, որի լիարժեք կատարումը դարձել է անհնարին, ինչը, ըստ էության, աննախադեպ երեւույթ է դատական պրակտիկայում:

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ տնօրեն

28 ապրիլի 2015թ.

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00