Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47
292

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2027 թ․ հունվարի 1-ից ավարտել սոցփաթեթի ծրագիրը։ Այն դադարեցվում է բոլոր շահառուների, այդ թվում` զինվորականների պարագայում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը նշեց, որ սոցփաթեթի ծրագրով որոշ շրջանակի ծառայությունների հնարավորություն ունեին քաղաքացիները։ Այս փուլում քանի որ այդ նույն ծառայությունների կամ երաշխիքների բաղադրիչները քաղաքացիներին հասնում են պետական մյուս ծրագրերի միջոցով, հետևաբար որոշում է կայացվել սոցփաթեթի ծրագիրը դադարեցնել։

«Օրինակ` նույն սոցփաթեթի շրջանում առողջապահական երաշխիքներ էր նախատեսվում, հիմա 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել համընդհանուր ապահովագրությունը, որի շահառուների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է։ Հետևաբար` այս բաղադրիչով այլ ծրագրի շրջանակում է ծառայությունը քաղաքացուն հասնում։ Այստեղ պետք է նշեմ, որ սոցփաթեթի ծրագիրը պետական համակարգի բոլոր աշխատողներին է առնչվել ու կապ չի ունեցել՝ ցածր աշխատավարձ են ստանում, թե բարձր։ Այսինքն՝ սա խոցելի խմբերի կամ սոցիալական խնդիրների լուծման համար չի իրագործվել և ծրագրի դադարեցմամբ ճիշտ չի լինի ասել, որ քաղաքացիները տուժում են»,-ասաց Լուսինե Հարությունյանը։

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններին և նոր հնարավորություններին նվիրված ասուլիս

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը տեղեկացրեց, որ պետության քաղաքականության համաձայն 2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկվելու են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում նրանք, որոնք ունեցել են սոցիալական փաթեթ։ Քննարկվում է, որ հաջորդ տարի մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական աշխատողների համար առողջության ապահովագրավճարի 10 800 դրամից 8800 դրամը վճարվի բյուջեից։

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններին և նոր հնարավորություններին նվիրված ասուլիս

«Սոցփաթեթի շրջանակում քաղաքացին ուներ հնարավորություն տարվա մեջ մեկ անգամ գնալ պոլիկլինիկա և որևէ գանգատ չունենալու պարագայում որոշակի հետազոտություն անցներ։ Համընդհանուր ապահովագրությունը ևս այդ հնարավորությունը տալու է։ 2029 թվականից ուժի մեջ կմտնի այդ բաղադրիչը, որով նախատեսվում է քաղաքացիներին տալ հնարավորություն նախնական բուժզննումների»,-ասաց Հայկ Բաբայանն՝ ընդգծելով, որ ամենամյա բուժզննումը պարտադիր է լինելու։ Սա կանխարգելիչ շատ կարևոր բաղադրիչ է։

Սոցփաթեթի շահառուների մի զգալի հատվածը ուսուցիչներն էին, որոնց համար պետությունն առանձին տարբեր ծրագրերով տվել ու տալիս է երաշխիքներ ու հնարավորություններ։ Մասնավորապես,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը նշեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու դրա հիմքով աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին։

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններին և նոր հնարավորություններին նվիրված ասուլիս

«Կրթության ոլորտում ներդրված է կամավոր ատեստավորման համակարգը։ Ներկայում շուրջ 9500 ուսուցիչ ունի բարձրացված դրույքաչափ և լրավճար է ստանում ատեստավորման արդյունքում։ Նախատեսում ենք այս պահին ատեստավորված ուսուցիչների համար սահմանված 200 հազար դրույքաչափը  դարձնել 300 հազար։ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է նաև ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի լրամշակում, որը կսահմանի սոցիալական շատ երաշխիքներ ու արտոնություններ ուսուցիչների համար»,-ասաց Սուսաննա Ազատյանը։  

Սոցփաթեթի ծրագիրը ներկայում ունի շուրջ 130 հազար շահառու։ Մինչ այժմ կուտակված գումարը մնում է քաղաքացիների մոտ։ Այն քաղաքացիները, որոնց թույլատրվում է կանխիկացնել, ապա կարող են վերցնել։ Կանխիկացնել կարող են կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցող սոցիալական վճար վճարող անձինք, կենսաթոշակառուները, եթե աշխատանքից ազատվել են ու 3 ամիս իրենց հաշվին մուտք չի լինում։  

Նրանք, որոնց չի թույլատրվում կանխիկացնել, ապա կարող են օգտագործել կառավարության կողմից սահմանած ուղղություններով՝ հանգստի կազմակերպում, առողջապահական որոշակի ծառայություններ, մասնավորապես, ատամնաբուժական, ինչպես նաև ուսման վճար, ուսանողական վարկ, հիփոթեքային վարկ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40