«Ապառաժ»-ի մնայուն գործերը. Մ-2 մայրուղու Արծվանիկ-Կարմրաքարը՝ բարձրակարգ ճանապարհ

16.07.2021 14:24
6210

«Ապառաժ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներին այցելել էինք նախորդ տարվա օգոստոսին, երբ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան պետական սահմանի միջպետական նշանակության կմ 284(+400)-289(+100) հատվածում հիմնանորոգման աշխատանքներ էին կատարվում: Ընթերցողին ընկալելի լինելու համար ասենք, որ դա Արծվանիկ-Կարմրաքար 4,7 կմ-անոց հատվածն է: Ճանապարհի վերակառուցման նախագիծն իրականացրել է «Մայրուղի» ՍՊ ընկերությունը:

Հերթական մեր այցելությունը «Ապառաժ»-ի ճանապարհաշինարարներին հուլիսի 13-ին էր: Ընկերության տեղամասի պետ Տիգրան Սարգսյանը, ով արդեն 10 տարի ճանապարհաշինության ոլորտում է, ի սկզբանե տեղեկացրեց, որ նախորդ տարում հիշյալ հատվածում իրականացրել են հողային աշխատանքներ, ջրահեռացում, փոսային նորոգումներ կատարել, մաքրել ջրթողիչները, ճանապարհի ներքին շերտը մշակել սառը վերամշակման եղանակով: Բացի այդ՝ մինչեւ մեկ մետր խորությամբ փոսային նորոգումներ են արվել: Բայց 44-օրյա պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը. «Չէինք կարող ճանապարհը փակել ու նորմալ աշխատել: Խիճ էինք փռում, բայց ավտոմեքենաների երթեւեկը խանգարում էր, չէինք կարողանում դեմն առնել, մտնում էին ասֆալտը փչացնում»: Ի դեպ, այս հիմնանորոգմանը զուգահեռ՝ այս օրերին «Ապառաժ»-ի ճանապարհաշինարարները Շուռնուխի հատվածում ավարտել են պատերազմի պատճառով կիսատ մնացած 1,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը:

Ինչեւէ, այս տարի մայիսից սկսվել է Արծվանիկ-Կարմրաքար ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը 6,6 մ է,  որոշ տեղերում՝ 8,1 մ, կողնակների լայնությունը՝ 1,8 մ: Շինարարության ավարտ է սահմանված հուլիսի 30-ը: Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ մնում է նշագծումներ անել եւ ազդանշանային սյուները տեղադրել, իսկ այս օրերին կողնակներն են ամրացնում, խտացնում եւ ճանապարհին հատվող ուղիների մուտքերն ասֆալտապատում: Իսկ ընդհանրապես որոշ թերություններ նկատվում էին նախագծի մեջ, ինչն աշխատանքի ընթացքում սրբագրվել են: Բացի բուն ճանապարհից՝ կան նաեւ օժանդակ կառույցներ՝ կամրջակներ, մի տեղ էլ կողնակի լայնությունը չի հերիքել, «գաբիոն» են կառուցել (քարե պատնեշ)՝ 90 խորանարդ մետր քարե լիցքով: «Կողնակը շատ կարեւոր է ճանապարհաշինության մեջ, որ շատ խիտ ու ամուր լինի, եթե կողնակը թույլ լինի, ճանապարհը շուտ է քանդվում», - մանրամասնում է Տիգրան Սարգսյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ի վերջո Արծվանիկ-Կարմրաքարը կլինի հինգերորդ կարգի ճանապարհ:

Երբ երթեւեկում էինք Տիգրանի ավտոմեքենայով, նա անընդհատ հեռախոսազանգեր էր ստանում եւ պատասխանում: Ճանապարհահատվածի տարբեր տեղերից շինարարները զանգում էին, նա էլ անհրաժեշտ հրահանգներ ու ցուցումներ էր տալիս: Այդ ամենից էլ երեւում էր, որ, իրոք, աշխատանքներն ավարտական փուլում են:

Այդ ամենը ոգեւորիչ է:

Մի փաստ էլ լրատավամիջոցները տեղեկացրին: Ինչպես Գյումրիում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային ուղղության շինարարությունը. «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, եւ քանի որ արդեն առկա են նախահաշվային փաստաթղթեր, ապա ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: 1,25 մլրդ դոլար կարժենա միայն թունելների հատվածը մինչեւ Քաջարան, 250 մլն դոլար՝ մինչեւ Ագարակ»:

Այս փաստին Տիգրան Սարգսյանը հավելեց, որ իրենց ընկերությունը մասնագիտացված է թունելաշինության մեջ: Քաջարան-Մեղրի հատվածում թունելներ են նախատեսված. «Որտեղ թունել եղավ, հաստատ գործն «Ապառաժն» է իրականացնելու», - համոզված է նա ու նաեւ հավելում է, որ չորս թունել է նախատեսված, որից մեկը բավականին երկար է, մոտ 13 կմ. Սիսիանից մտնում Գեղիով դուրս է գալիս:

Մի հուսադրող փաստ էլ հաղորդեց մեր զրուցակիցը. Արծվանիկ-Կարմրաքար ճանապարհահատվածի վերակառուցմանը զուգահեռ՝ «Ապառաժ» ընկերության շինարարներն իրականացնում են Վարդավանք-Ագարակ 13,1 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը՝ վեց մետր լայնությամբ: Պատերազմից հետո երեք գյուղ՝ Ագարակ, Եղվարդ, Ուժանիս զրկվել են ասֆալտապատ ճանապարհից, մնացել Վարդավանք-Ագարակ հողածածկ ճանապարհի հույսին: Լավ է, որ այս խնդրում թունելի վերջում լույս է նշմարվում... Այլապես այդ երեք գյուղը հայտնվել էին ճանապարհային շրջափակման մեջ:

Արդեն հինգ կմ հատվածի վրա հողային աշխատանքներ են կատարվել: Ընկերության ծանր տեխնիկան այժմ այդ հատվածում է աշխատում: Կապան-Արծվանիկ ճանապարհից տեսանելի է դեպի Վարդավանք տանող հողե թարմ ճանապարհը:

Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ այդտեղ շատ գործ կա անելու, քանզի ճանապարհը տարիներով չի շահագործվել:

Կապան վերադառնալիս մտանք նախկին երկաթբետոնյա կառուցվածքների գործարան, որի տարածքում գործում է «Ապառաժ»-ի գերմանական արտադրության ասֆալտի գործարանը՝ ժամում 90 տ արտադրողականությամբ: Դրան կից տեղադրված է քար ջարդող եւ մանրացնող սարքավորումը (дрօбилка), որն իր պարամետրերով մարզում նմանը չունի: Հետո հիշեցի, երբ տեղամասի պետն ասաց, թե իրենք ոչ թե գետի ավազ են օգտագործում, այլ քարից են ավազ ստանում: Ասել է թե՝ ընկերությունը հումքի խնդիր չունի, ինչը շատ կարեւոր պայման է ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված ժամկետում եւ որակով ավարտելու համար:

 

Վահրամ Օրբելյան

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48