Արայիկ Հարությունյանը մասնակցել է Սերգեյ Փարաջանովի արձանի բացման արարողությանը

09.01.2024 16:40
629

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Սերգեյ Փարաջանովի արձանի բացման արարողությանը, որը հետագայում կտեղադրվի Կինոյի տան դիմաց: Արձանի քանդակագործը Արա Ալեքյանն է:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է բոլորին արձանի բացման առիթով և նշել. «Իրավամբ շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև նշում ենք մաեստրոյի 100-ամյակը: Այնպես է համընկել, որ 2023-2024-ին մեր երեք մեծերի՝ Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի հոբելյաններն են. մարդիկ, որոնցով հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ներկայանում է և ճանաչելի դառնում, մարդիկ, որոնց անունը հնչելիս, անմիջապես ասոցացվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, ինչի կապակցությամբ Արայիկ Հարությունյանն ասել է. «Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի շարք մեծ միջոցառումներ ունենք տարվա ընթացքում, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, մարզերում, այլ նաև արտերկրում, մասնավորապես՝ Վրաստանում և Ֆրանսիայում արդեն ունենք նախանշված ծրագրեր»:

Ամփոփելով խոսքը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է. «Մենք նաև փորձել ենք մեր տարբեր մեծերի ծրագրերը միավորել, որովհետև նրանք նաև որոշակի եզրերով միանում են միմյանց, և դրանով էլ ավելի հանրահռչակել նրանց մշակույթը»:

Արձանի բացման արարողությունից հետո ներկաները ծանոթացել են հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվող Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպարանափոխություն» ցուցադրությանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24