Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) վիրավոր է

29.07.2016 17:02
1849

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել՝ վերջինս դժվարացավ ասել՝ նշելով, որ դա կպարզի: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այդպես շարունակվի, իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք: «Արայիկ Խանդոյանը մոտեցավ՝ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»:

Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց, արդյո՞ք այնտեղ գտնվող բժիշկները կարող են օգնել Խանդոյանին, թե ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա:

«Մենք կարելի է ասել մեր առաքելությունը կատարել ենք, ժողովուրդը ոտքի է կանգնել, հիմա ցույցեր, միտինգներ, անհնազանդության գործողություններ են կատարվում, մենք ռադիոյով տեղեկանում ենք: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Մենք գործողություն ենք իրականացնում, միայն մեր անվտանգությունը պահպանելու համար:

Մենք բավարար ուժեր ունենք, որ իրենց լուրջ հարված հասցնենք, բայց մենք դա չենք ուզում՝ արյունահեղություն: Իրենք գիտեն, որ մենք ահաբեկիչ չենք, բայց մեզ հետ վարվում են ահաբեկչի նման: Մենք սպասում ենք մեր ժողովրդի շարժմանը: Մեր օրակարգը լեգիտիմ է, սպասում ենք քաղաքական գործընթացների, հորդորում ենք իշխանությանը մեզ հատ-հատ մաշեցնելու քաղաքականություն չցուցաբերել, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության», - եզրափակեց նա:

16:28, 2016-07-29
1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40