Արդյո՞ք Գորիսի պետհամալսարանում ստեղծվել է «կիբեր-ահաբեկման» խումբ եւ արդյո՞ք այն ղեկավարում է Գորիսի պետհամալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանը

09.06.2014 23:09
4841

ԻՐԱՎԻՃԱԿ


Գորիսի պետհամալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանի մասին օրեր առաջ գրված մեկ-երկու նախադասությունը` կապված նախընտրական Գորիսի իրավիճակի հետ, բավարար եղավ, որ ամբողջ համալսարանում պայթյուն բռնկվի:

Դա մայիսի 27-ն էր: Եվ «Սյունյաց երկրի» խմբագրին հայհոյելու համար, ինչպես նշել ենք, ոտքի հանվեց կիսագրագետների մի ամբողջ նախիր: Այդ նախիրը ֆեյսբուքյան իր գրառումներում սկսեց հայհոյել ոչ միայն թերթին ու նրա խմբագրին, այլեւ խմբագրի ընտանիքի  անդամներին:

Մենք, իհարկե, խոստացել ենք ժամանակի ընթացքում անդրադառնալ այդ վնգստոցներից յուրաքանչյուրի հեղինակին: Եվ կանդրադառնանք: Սակայն, պարզվում է, դրանց հեղինակների ստորագրությունների մեծագույն մասը կեղծված է, եւ չենք կարողանում ճշտել, թե ում հետ պիտի բանակռվի դուրս գանք:

Օրինակ, մեզ պետհամալսարանից ասում են, որ Սամվել Ալեքսանյանի մասին վայրահաչողներից մեկը` Հայկ Միրզոյան անուն-ազգանունով մարդը, (այդ միջավայրում) գոյություն  չունի: Իբր Հայկ Միրզոյանի անվամբ ծպտված է մի կին դասախոս: Համալսարանում նույնիսկ շրջանառվում է  այդ կնոջ անունը, որը հրապարակելուց առաջ փորձում ենք վերջնականապես ճշտել:

Գորիսի պետհամալսարանից ստացվող մեկ այլ տեղեկատվության համաձայն` թղթակցի պաշտոն զբաղեցնող եւ ճենճերահոտ մեկ այլ աղջիկ անձամբ է զանգահարում համալսարանի ուսանողներին եւ անգամ շրջանավարտներին` Սամվել Ալեքսանյանին ու նրա ընտանիքի անդամներին ֆեյսբուքում հայոհոյելու համար, քանի որ թերթի խմբագիրը համարձակվել է խախտել Յուրի Սաֆարյանի քառորդդարյա անդորրը:

Գորիսի պետհամալսարանի նույն աղբյուրը կարծիք է հայտնում, որ անբարո այդ աղջկա երիցս անբարո գործողությունները չեն տեղավորվում ինքնաբուխ, ինքնուրույն գործելակերպի մեջ: Նա պետհամալասարանի կոնկրետ հաստիքով աշխատող անձնավորություն է եւ օրը ցերեկով, օգտվելով նաեւ համալսարանի հեռախոսներից, զբաղվում է խուլիգանությամբ ու վարկաբեկում  առանց այդ էլ վարկաբեկված համալսարանը:

Եվ այդ ամենից հետո բնական հարց է առաջանում` ինչպե՞ս է պետհամալսարանի աշխատակիցն օրեր շարունակ  զբաղվում խուլիգանությամբ ու անբարո արարքով եւ տնօրենի կողմից մնում աննկատ: Ինչպե՞ս է ստացվում, որ պետհամալսարանի ամեն մի պուճախում իր ծպտյալ ներկայացուցիչն  ու վարձկանն ունեցող տնօրենը չի իմանում իր ենթականերից մեկի հարատեւող խուլիգանության մասին:

Յուրի Սաֆարյանը պետք է պարզի այն համալսարանականներին, ովքեր համացանցում օրեր շարունակ զբաղվում են խուլիգանությամբ, ապացուցի, որ ինքը չէ «կիբեր-ահաբեկման» խմբի ծպտյալ ղեկավարն ու ֆինանսավորողը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34