Արձանագրվել են ճնշումների և վախի մթնոլորտի մասին հաղորդումներ, պառակտիչ հռետորաբանություն է եղել. ԵԽԽՎ դիտորդ (Տեսանյութ)

08.06.2026 17:26
381

Արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի ընտրողներին տրվել է իրական ընտրություն կատարելու հնարավորություն, թեև խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում, Երևանում այս մասին հայտարարեց միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչ Յանես Լենարչիչը։

«Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում»,-ասաց Յանես Լենարչիչը։

Նա ասաց, թե քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և առճակատային, ուղեկցելով պարբերաբար հնչող պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։

«Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն արձանագրել ու ստացել են բազմաթիվ հաղորդումներ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների և խրախուսումների վերաբերյալ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով, հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից»,-ասաց Լենարչիչը։

Նա ասաց, թե իրենց երկարաժամկետ դիտորդները Երևանից և մարզերի մեծ մասից հաղորդումներ են ստացել, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։

«Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների վրա»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40