Արմեն Գրիգորյան. «Կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է»

08.07.2024 15:08
987

Արևելյան մարզաձևերից մարզկենտրոնում գործում է Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Ա.Գրիգորյանը 1990-ականների կեսերից է սկսել մարզչական գործունեությունը: Այն ժամանակ կարատեն նոր-նոր էր սկսել դուրս գալ ընդհատակից: Մինչ այդ (ավելի ստույգ՝ խորհրդային տարիներին այդ մարզաձևով բացահայտ չէին պարապում), քանզի համարվում էր վտանգավոր մարզաձև: Գործունեության ընթացքում նա մշտապես տարբեր դասընթացների մասնակցելով՝ որակավորում է ստացել, նաև մարզչական գործունեության թույլտվություն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից:

«Պանտերա» ակումբի առաջին պարապմունքները սկսել են 30-35 սաներով, աստիճանաբար նորերը եկան, այժմ ավելի քան 100 սան է պարապում ակումբում, որոնցից վեցը՝ աղջիկ: Վերջիններիս թիմում կան մրցումների հաղթողներ՝ Նունե Հարությունյան (Հայաստանի քառակի չեմպիոն է): Ակումբի պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչև 24 տարեկան: Պարապմունքներն անց են կացվում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:

– Ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են ներկայանում ակումբ, երբ ցանկություն են հայտնում այդ մարզաձևով զբաղվելու,- առաջին հարցս այս էր՝ ուղղված մարզիչ Արմեն Գրիգորյանին:

«Ֆիզիկապես թույլ երեխաներ էլ կան: Հեռախոսները շեղում են դեռահասների ուշադրությունը մարմնակրթությունից, ֆիզիկական աշխատանք կատարելը երկրորդ պլան է մղվում: Սերունդն ահավոր ծույլ է մեծանում, ֆիզիկապես տկար են, քաշի հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ճիշտ աշխատելու դեպքում այդ ամենը կարգավորվում է: Չի կարող չկարգավորվել, որովհետև կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է, ամենակարևորը՝ կամքի ուժ, կարգապահություն, պատասխանատվություն: Այս ամենը դժվար է գերագնահատել աճող սերնդի ներդաշնակ զարգացման համար, որովհետև տղաները վաղը, մյուս օրը պիտի մեկնեն զինծառայության և պաշտպանեն մեր հայրենիքը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

«Պանտերա» ակումբի սաները պարբերաբար մասնակցում են մրցումների, մրցանակային տեղեր գրավում: Օրինակ՝ Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության մարզիկներ, կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ երկրորդ, երեք երրորդ: Ավելի ներկայացուցչական ու պատասխանատու մրցման՝ Վենետիկում միջազգային մրցաշարի են մասնակցել ակումբի չորս սան: Ճիշտ է, շուտ դուրս մնացին մրցապայքարից, բայց մրցակարգ ձեռք բերելը մի այլ կարևոր հանգամանք է:Այս համատեքստում մարզիչը նշում է, որ տարվա ընթացքում մարզիկն ութից-տասը մրցման պիտի մասնակցի՝ նորմալ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Մրցումների մասնակցությունը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ):

Արդեն նշեցինք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է՝ հաջողությամբ հաղթահարելու զինվորական կյանքի առաջին դժվարությունները: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում, և ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով:

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում: Բացի այդ՝ Հայաստանը վերջերս Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այս երկու հանգամանքի շնորհիվ հանրապետությունում ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզաձևին:

Վահրամ Օրբելյան

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06