«Սյունյաց երկիրը» ուղիղ հեռարձակմամբ բանավեճի է հրավիրում թիվ 12 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներին

27.11.2018 11:32
1292

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը, ընդառաջ գնալով ընտրողների, ինչպես եւ առանձին քաղաքական ուժերի ու պատգամավորի թեկնածուների առաջարկություններին, պատրաստ է նոյեմբերի 30-ից, ժամը 11:00-ից բանավեճ կազմակերպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ պատգամավորի թեկնածուների միջեւ:

Բանավեճը կկազմակերպվի խմբագրության Գորիսի նստավայրում, որպեսզի Վայոց ձորից նույնպես կարողանան թեկնածուները հնարավոր սեղմ ժամկետում գալ ու մասնակցել երկխոսությանը:

Բանավեճի ընթացքը կհեռարձակվի synuiacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով եւ ամեն մի բանավեճ կունենա  մինչեւ մեկ ժամ տեւողություն:

Բանավեճը կվարի Սամվել Ալեքսանյանը, ով էլ քննարկումներ կառաջարկի կողմերի համաձայնությամբ որոշված հարցերի շուրջ:

Սպասվող դիսկուսիաները կանոնակարգելու համար առաջարկում ենք բանավեճ հետեւյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ՝ 

1.«Իմ քայլը» դաշինք եւ Հանրապետական կուսակցություն,

2.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն եւ ՀՅԴ,

3.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն եւ «Մենք» դաշինք,

4.«Օրինաց երկիր» կուսակցություն եւ «Սասնա ծռեր» համապետական կուսակցություն:

Եվ, այդուհանդերձ, քաղաքական թիմերի ներկայացուցիչները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել բանավիճող կողմին:

Առաջարկում ենք նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ երկու օրվա ընթացքում տեղեկացնել խմագրությանը՝ ո՞վ է թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներից մասնակցելու բանավեճին (յուրաքանչյուր քաղաքական թիմից՝ մեկ թեկնածու):

Դե ինչ, սպասում ենք քաղաքական թիմերի արձագանքին եւ ակնկալում ակտիվ ու արդյունավետ բանավեճ՝ հույս ունենալով նաեւ, որ ստիպված չենք լինի բանավիճել դատարկ աթոռների հետ:

Համոզված ենք, որ սպասվող բանավեճերը բացառիկ հնարավորություն են ավելի հստակ պատկերացում կազմելու պատգամավորի թեկնածուների ինտելեկտուալ մակարդակի, աշխարհայացքի մասին:

Բանավեճերը հնարավորություն կտան նաեւ պարզելու՝ քաղաքական այս կամ այն ուժն ինչպե՞ս է պատկերացնում սյունիքյան հիմնախնդիրները, ինչպես է տեսնում դրանց լուծումը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25