«Արմենպրես»-ը 100 տարեկան է. շնորհավորում ենք

18.12.2018 10:19
703

Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 100-ամյակը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական,  մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց:

«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Գործակալությունն օրական հրապարակում է մի քանի հարյուրի հասնող լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներով: «Արմենպրես»-ն ակտիվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից: Գործակալության կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հասանելի է թե համակարգիչների, թե «խելացի» հեռախոսների համար:

«Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:  «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:

Միջազգային համագործակցություն

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

«Արմենպրես»-ը երկկողմ պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:

Գործակցություն Արցախիհետ                                                                                                       

«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:

2016թ. հոկտեմբերին «Արմենպրես»-ի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով: 

Մամուլի կենտրոն

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնը Հայաստանի ամենաակտիվ, արդիական և հեղինակավոր ասուլիսային հարթակներից մեկն է: Շաբաթական մամուլի կենտրոնում անցկացվում է շուրջ 4 միջոցառում՝ լայն հանրային ընդգրկմամբ: «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հյուրընկալվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտի առաջատար ներկայացուցիչներ: Մամուլի ասուլիսները ներկայացվում են ուղիղ հեռարձակմամբ:

Ֆոտոծառայություն

Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համակողմանի օժանդակություն: Ի մասնավորի, աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով: Ֆոտոծառայությունն ունի հարուստ տեղեկատվական և լուսանկարչական արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար: «Արմենպրես»-ի արխիվի մի մասը թվայնացվեց «History. Armenpress.am» նախագծի շրջանակներում, որտեղ ավելի քան 10 հազար լուսանկարների թվայնացված տարբերակները ներկայացված են հանրությանը։ Դա արվեց մասնագիտական լավագույն չափանիշներով:

Տեսածառայություն

«Արմենպրես»-ը ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեսաբովանդակության զարգացման ուղղությամբ: Գործակալության փնտրտուքներն ուղղված են ավելի հետաքրքիր եւ որակյալ բովանդակություն ստանալուն: Այդ դաշտ մտնելու համար առաջին լուրջ քայլերն արված են: Գործակալությունը պատրաստվում է այդտեղ իր ծանրակշիռ խոսքն ու դերակատարությունն ունենալ:

Միջազգային լրատվական ընդգրկում

«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ Նովոստի»-ն և այլն:

Կրթական ծրագրեր

«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է  հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:

Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ , Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:

Գործունեության այլ ուղղությունները

Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածումից, գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր, որոնցից մի քանիսը կարելի է համարել առանձնապես հաջողված:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է  «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը:

Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրվեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդեն երեք տարի շաբաթական կտրվածքով ամփոփում է Երևանում վաճառվող գրքերի ռեյտինգները, և ամեն տարի Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21-ին) կազմակերպվում է «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ն իրականացրել է նաև «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալությունն արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

«Արմենպրես»-ը շնորհավորում է իր ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին տարեդարձի առթիվ` ձգտելով մշտապես պահպանել իր արժանի տեղը լրատվական բազմազանության մեջ:

Աննա Գզիրյան

 

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04