Առողջապահության նախարարությունը հինգ ամսում մոտ 9,4 մլրդ դրամ է ծախսել Covid- 19-ի դեմ պայքարում

25.08.2020 15:32
1260

Առողջապահության նախարարությունը մարտից մինչև օգոստոսի 1-ը շուրջ 9,4 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Նախարարությունը ներկայացրել է իր կողմից կատարված ծախսերի ֆինանսական հաշվետվությունը.

  1. Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր- 2.258.676.043 դրամ
  2. Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 144.116.000 դրամ 
  3. Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում- 760.948.184 դրամ
  4. Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր- 393.021.823 դրամ 
  5. Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն - 854.473.744 դրամ
  6. Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն- 1.432.579.185 դրամ
  7. Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 2.561.464.348 դրամ
  8. Բժշկական կենտրոնների վերանորոգում- 776.334.303 դրամ
  9. Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ- 200.362.229 դրամ

Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 9 մլրդ 381 մլն 975 հազար 858 դրամ։

Ցուցակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01