Արսեն Գևորգյանի մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ. Սամվել Կարապետյան

10.11.2026 20:28
138

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ցավակցությունը կալանավայրից՝ Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ․

«Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։

Արսեն Գևորգյանի մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ. Սամվել Կարապետյան

10.11.2026 20:28

Աստծուն տված հրամանատարի խոստումը. Խաչիկ Ասրյան

10.11.2026 20:23

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

10.11.2026 19:42

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

10.11.2026 19:38

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. Լավրով

10.11.2026 17:42

Հպարտանում եմ իմ ծնողներով․ եթե նրանք ողջ լինեին, նրանք էլ կհպարտանային ինձանով

10.11.2026 16:49

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

10.11.2026 16:33

Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

10.11.2026 16:13

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը. Լավրով

10.11.2026 16:01

ՀՀ-ն չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև

10.11.2026 14:31

2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա․ ինչո՞ւ

10.11.2026 14:11

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

10.11.2026 12:48