Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է

28.04.2026 21:23
397

Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը վկայում է իրենց կողմից հստակ մշակված, հետևողական ցեղասպանական գործողությունների մասին, որը ոչ միայն չի քննադատվում ՀՀ իշխանության կողմից, այլ նաև` խրախուսվում է: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Փաշինյանն ասում է, որ իրենք ոչինչ չեն անելու, իսկ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասումէ, թե բա իրենց տարածքն է, ինչ ուզում են, անում են: Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, հանցավոր կերպով ու չարաչար սխալվում է, որովհետև միջազգային իրավունքը և համամարդկային սկզբունքները ենթադրում են, որ պետությունը իր տարածքում չի կարող անել ինչ ուզում է, անգամ եթե, ինչպես ՀՀ իշխանությունն է հայտարարում՝ Արցախը Ադրբեջանի տարածք է»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Մայր Տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին: Արցախի սիմվոլներից՝ «Մենք ենք, մեր սարքերը» հուշարձանը ևս քանդման վտանգի առաջ է:

Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ մշակութային ժառանգությունը քանդելը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը հանցանք է գործում, իսկ ՀՀ-ն դրանք պաշտպանելու պարտավորություն ունի՝ սկսած հայկական ժառանգության հանդեպ ունեցած պատասխանատվությունից, մինչև այն, որ արցախցիներին ընդունած կողմն է, հետևաբար նրանց մշակույթը պիտի պաշտպանի:

«Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցեր կան, նա պարտավորություններ ունի, այդ թվում պիտի պահպանի այդ ժառանգությունը, իսկ ՀՀ-ն պիտի հետևողական լինի, բայց, արի ու տես, որ, իրենք հայտարարություններով մի բան էլ խրախուսում ու աջակցում են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40