Արշակ Փարամազյան՝ անմահացած անուն...

06.05.2021 14:45
6699

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ճեմասրահում անկյուն է ձեւավորվել՝ նվիրված մերօրյա պատերազմի նահատակ Արշակ Փարամազյանին: Նաեւ հուշ-ցերեկույթ է կազմակերպվել հայրենիքի պաշտպանի պատվին, ով ընդամենը 37 գարուն ապրեց: Մարտական ընկերները, հարազատները, մտերիմները զսպված հուզմունքով, անսքող  ափսոսանքով են ծանոթանում Արշակի մասին պատմող ցուցանմուշներին: Հետո տեղափոխվում են կրթօջախի դահլիճ, որտեղ հյուսվում են պատմություններն ու հուշերը Փարամազյանների հինավուրց տոհմի լավագույն որակները կրող Արշակ անձնավորության եւ հայրենիքի պաշտպանի մասին:

N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը ներկաներին տեղափոխում է 2004-2005 թվականները՝ Արշակի հետ համատեղ ծառայության օրերը. «Ինձ բախտ է վիճակվել պարտադիր զինծառայության օրերից ճանաչել Արշակին եւ ի սկզբանե նա մեջս տպավորվեց, որպես առնական, շիտակ, շրջապատին նվիրված անձնավորություն: Դասակի հրամանատար էր, բայց իր ստորաբաժանումն ավելի կարգապահ եւ օրինակելի էր, քան որոշ սպայական ուսադիրներով զինվորականներինը: Կարճ ժամանակում կարողացավ վայելել հրամատարների ու ծառայակիցների սերն ու հարգանքը: Իրերի բերումով 2-րդ անգամ Արշակին հանդիպեցի 2020 թ. հոկտեմբերին, երբ մեր երկրի վրա սպառնալիք էր կախված: Վերհիշեցինք 15 տարվա վաղեմություն ունեցող մեր բանակային ծառայության օրերը, դեպքեր եւ իրադարձություններ: Ո՞վ իմանար, որ դա մեր վերջին հանդիպումն էր լինելու»:

Մանկավարժների՝ Հրաչիկ Փարամազյանի եւ Էլմիրա Մկրտչյանի ավանդապաշտ ընտանիքում է ծնվել Արշակը: Բարձր առաջադիմությամբ է ավարտել Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցը՝ ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը՝ տնտեսագետի մասնագիտությամբ: 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մեր թերթում («Սյունյաց երկիր» 17-ը հուլիսի 2005 թ.) տպագրված «Շնորհակալական նամակ» վերտառությամբ թղթակցության մեջ պատմվում է նրա օրինակելի ծառայության մասին եւ երախտագիտություն հայտնվում ծնողներին:

Յոթ տարի աշխատել է բանկային համակարգում, վաստակելով հարգանք՝ քաղաքակիրթ ու մարդկանց հանդեպ  բարյացակամ վերաբերմունքով: 2014-ին տեղափոխվել է լեռնահանքային արդյունաբերություն, ավելի ստույգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերություն՝ տնօրենի օգնական, ապա վարչական դեպարտամենտի ճաշարանի վարիչ՝ ամենուր հարգանք ու սեր վայելել՝ դիմացինի հանդեպ ուշադիր ու սրտացավ լինելու շնորհիվ:

Կնոջ՝ Ստելլայի փոխանցմամբ ուշադիր էր իր եւ երեխաների հանդեպ, անմնացորդ նվիրված էր ընտանիքին: Պատերազմի լուրն առնելով՝ խնդրեց պատրաստել անհրաժեշտ իրերը եւ զինվորական գրքույկը: Հրաժեշտ տալիս էլ խոստացավ՝ անպայման վերադառնալ: Ավաղ...

2020- հոկտեմբերի 13-ին Ջրականի (Ջաբրաիլ) մատույցներում ընկավ հակառակորդի անօդաչուի արձակած արկից:

Հանրապետության նախագահի՝ հոկտեմբերի 23-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի կողմից՝ «Կապան» հուշամեդալով:

Արշակի մասին հուշերով, գնահատանքի խոսքերով հանդես եկան նրա դասղեկ Ստելլա Սարգսյանը, համադասարանցի Արտաշես Աթայանը, իսկ հոր՝ Հրաչիկ Փարամազյանի խոսքն ավելի քան հուզիչ էր. «Չեմ ուզում խոսել հնարված պատերազմի, նաեւ հնարովի պարտության մասին, որ մոտ 5000 երիտասարդի կյանք խլեց: Արշակը գնաց եւ իր հետ տարավ մեր բոլորի սպասումները, իղձերը, նպատակները: Բայց իր եւ իր նման անձնազոհ տղաների շնորհիվ մեր հայրենիքը չի մեռնելու: Հիշենք Նժդեհի խոսքը՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ մեռնում  նրա պակասից: Արշակի եւ իր նման տղաների շնորհիվ համոզվեցինք, որ մեր հայրենիքը հայրենասիրության պակաս չունի: Թող մտածեն նրանք, ովքեր երկիրն հասցրին այս վիճակին»:

Մոր՝ Էլմիրա Մկրտչյանի՝ Արշակին նվիրված բանաստեղծություն ասմունքեց զոհվածի ավագ որդի Հրաչ Փարամազյանը: Անտարակույս, սփոփանք է այն, որ որդիները՝ հոր եւ պապի անունները կրող Հրաչն ու Մխիթարը կզորանան ու կշարունակեն իրենց հոր անավարտ թողած գործը...

Երեկոն եզրափակվեց Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի սփոփիչ խոսքով:

 

Վահրամ Օրբելյան

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05