Արթիկում կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողների ավտոմեքենան

16.08.2018 10:23
1267

Փրկարարները մեքենայի թափքից դուրս են բերել Ռուսաստանի քաղաքացիներին։

Օգոստոսի 15-ին, ժամը 16:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արթիկ քաղաքում կողաշրջվել է զինվորական բեռնատար:

16։07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՃԿԿ ավագ հրահանգիչ ավագ լեյտենանտ Գոռ Ավետիսյանը:

«Տեղում պարզվել է, որ չպարզված հանգամանքներում Արթիկ քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել է «ԶԻԼ» 131 մակնիշի 0032 YՕ 94 համարանիշով բեռնատարը: Փրկարարները մեքենայի թափքից դուրս են բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 1995 թվականին ծնված Անդրեյ Գրուտիկովին և 1997 թվականի ծնված Արտյոմ Կիրյանովին»,- ասաց նա:

1-03 ծառայությունը տեղում ցուցաբերել է համապատասխան օգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և 102-րդ ռազմակայանի օպերատիվ խումբը:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40