ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Աշոտ Մինասյանին

20.01.2026 21:29
511

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

«ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։

Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն գրոհայինների առաջնորդ, վարձկան ահաբեկիչ Շամիլ Բասաևը, որը հետո հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն անհնար էր։

Լեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։ Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի»։ 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34