Փաշինյանի՝ 2026-ի թիրախները միջազգային ցուցիչներում իրականություն չեն դարձել

12.02.2026 14:18
382

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի դեկտեմբերին 10-ին «Հանուն ժողովրդավարության» համաժողովում հայտարարել էր Հայաստանում պետական կառավարման բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի հավակնոտ նպատակների մասին՝ խոստանալով մինչև 2026-ը էապես բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային ցուցանիշներում։

Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը նպատակ ունի մինչև 2026-ը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսում (CPI) Հայաստանի միավորը 49-ից հասցնել 60-ի, ինչպես նաև Համաշխարհային բանկի կառավարման համաշխարհային ցուցիչում 50-ից հասնել 60-ի։

Չորս տարի անց՝ 2026-ի սկզբին, #CivilNetCheck-ը ուսումնասիրել է՝ որքանո՞վ են իրականացվել վարչապետի հայտարարած նպատակները և ինչ դիրքում է այսօր Հայաստանը այդ միջազգային ցուցանիշներում։

Կոռուպցիայի ընկալման համաթիվը չբարելավվեց

Կոռուպցիայի ընկալման համաթիվը (CPI) «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենամյա ցուցանիշն է, որով երկրները գնահատվում են 0-ից 100 սանդղակով․ որքան բարձր է միավորը, այնքան ցածր է պետական հատվածում ընկալվող կոռուպցիայի մակարդակը։

2026-ի հունվարի դրությամբ հրապարակված վերջին ամբողջական զեկույցը CPI 2025-ն է։ Հայաստանը ստացել է 46 միավոր։ Երկիրը զբաղեցրել է 65-րդ տեղը 180 երկրի շարքում։

Էկրանապատկերում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալները Հայաստանի վերաբերյալ

Եթե համեմատենք 2021 թվականի հետ, երբ Հայաստանը ստացել էր 49 միավոր, ապա ներկայիս արդյունքը երեք միավորով ցածր է այդ ցուցանիշից և 14 միավորով՝ հայտարարված 60 միավոր թիրախից։

Փաստացի, 2021 թվականի 49 միավորից հետո Հայաստանը չի կարողացել վերականգնել այդ մակարդակը, և 2022-2025 թվականներին ցուցանիշը մնացել է 46-47 միավորի շրջանակում։

Ուշագրավ է, որ Հայաստանի 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես 2026-ի թիրախ սահմանվել էր կոռուպցիայի ընկալման համաթվի 55 միավորը, որը նույնպես չի ապահովվել։

Համաշխարհային բանկի կառավարման ցուցիչները. հետընթացի միտումներ

Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչներին (WGI), ապա 2025 թվականի դեկտեմբերին հրապարակվել են ամենաթարմ տվյալները, որոնք վերաբերում են 2024 թվականին։ Այդ տվյալներով Հայաստանը չի հասել վարչապետի կողմից նշված 60 միավորի մակարդակին։

WGI համակարգը բաղկացած է վեց հիմնական ցուցիչներից։ Թեև վարչապետը չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ցուցիչի մասին է խոսքը, առանցքային ուղղություններում ցուցանիշները հետևյալն են։

«Կառավարման արդյունավետություն» (Government Effectiveness) ցուցիչով Հայաստանն ստացել է 44 միավոր։ Նույն արդյունքն արձանագրվել էր նաև 2021 թվականին։ Ի դեպ, 2014-ին այս ցուցիչը կազմում էր 48.7 միավոր։

«Օրենքի գերակայություն» (Rule of Law) ենթացուցիչով երկիրը գրանցել է 54.5 միավոր (2021-ին՝ 55.2), իսկ «Կարգավորման որակ» (Regulatory Quality) ուղղությամբ՝ 57 միավոր (58), ինչը դարձյալ զիջում է խոստացված թիրախին։

Էկրանապատկերում՝ ՀԲ Կառավարման համաշխարհային ցուցանիշները (WGI)։ Աղբյուր՝ worldbank.org

Այսպիսով, մինչև 2026 թվականը հայտարարված 60 միավորի թիրախը ինչպես Կոռուպցիայի ընկալման ինդեքսով, այնպես էլ Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչների հիմնական ուղղություններով չի ապահովվել։ Վերջին հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ցուցանիշները մնացել են նախորդ տարիների միջակայքում և չեն հասել սահմանված նպատակներին։

civilnet.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24