ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ. «Առաջիկայում դրամը կարժեւորվի, եւ դա անժխտելի է»

22.12.2014 14:34
2614

«Դրամն այսօր գերարժեզրկված է, իսկ դոլարը` գերարժեւորված», - լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 17-ին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` պնդելով, որ առաջիկայում դրամը կարժեւորվի, եւ դա անժխտելի է:

ԿԲ նախագահը, այդուհանդերձ, դժվարացավ կանխատեսել, թե երբ կսկսվի դրամի արժեւորումը. «Գերարժեւորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը եւ որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը: ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեվորվի»:

Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ արժույթի անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի կայունացման ժամանակ դրանք կարող են բերել էական կորուստների. «Նաեւ հորդորում ենք մեր քաղաքացիներին` լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից»:

Ջավադյանի խոսքով` բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, եւ հարկ եղած դեպքում Կենտրոնական բանկն ունի հնարավորություն` տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն. «Նման խուճապով փոխարկումներն անիմաստ են: Կենտրոնական բանկն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի: Մենք վստահ ենք, որ տիրապետում ենք գնաճի զսպման բոլոր հնարավորություններին: Եվ մեր գերնպատակը մնում է գների կայունությունը»:

«Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները կպատժվեն», – վստահեցրեց նա: «Օգտվելով իրավիճակից, որոշ բիզնես վարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումն անեն արտարժույթով: Դա օրենսդրության խիստ խախտում է»:

Բանկային համակարգը, ըստ Ջավադյանի, կայուն է, բանկերը վճարունակ են, առեւտրային բանկերը կարող են կատարել իրենց բոլոր պարտավորությունները` այդ թվում սպասարկել հանրության բանկային հաշիվներն ու ավանդները. «Կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել, ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա հաշիվների եւ ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով: Կենտրոնական բանկը խստորեն եւ հետեւողականորեն է վերաբերում այդ հարցին: Եվ այն դեպքում, եթե պարզվի, որ բանկերն իրականացնում են որեւէ սպեկուլյատիվ գործողություն, կենթարկվեն խստագույն պատասխանատվության»:

Արթուր Ջավադյանը վերահաստատեց, որ ստեղծված իրավիճակը կապված է նաեւ նավթի համաշխարհային գների անկման ու ռուսական ռուբլու արժեզրկման հետ. «Իհարկե, դա ազդեցություն ունի: Չի կարող չունենալ, որովհետեւ մենք ունենք բավականին լուրջ սփյուռք հենց Ռուսաստանի Դաշնությունում, եւ այն մեսիջները, որ այնտեղից գալիս են, այդքան էլ դրական չեն: Խուճապային են հենց այդ մեսիջները: Այն խուճապը, որը եղավ Ռուսաստանի Դաշնությունում, շատ հեշտ ձեւով տեղափոխվեց Հայաստան»:

17.12.2014թ.
azatutyun.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24