Այցելեցինք Շիշկերտ՝ Առաքել զորագլխի շիրիմին. Դավիթբեկյան գոյամարտում Մեղրիի հերոսներից էր

25.04.2022 10:11
4552

Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմում առանձնահատուկ և փառավոր տեղ են զբաղեցնում Մեղրիի մարտերը:

Դրանցում ուշագրավ է Մեղրիի պաշտպանությունը, որը (պատմաբանների բնորոշմամբ) մի անզուգական կտրիճության դրսևորում էր:

Մինչ այդ անիրավաբար գլխատված Պապ Կալերեցու փոխարեն տվյալ հերոսամարտը գլխավորում էին Ստեփանոս Շահումյանը, Կոնստանդինը, Սարինը, Հովհաննեսը և, իհարկե, Առաքել զորագլուխը...

Թե երբ և ինչ հանգամանքներում նահատակվեց Առաքելը՝ չգիտենք: Բայց հողին է հանձնվել Կապանի տարածաշրջանի Շիշկերտ գյուղի հին գերեզմանատանը:

Ապրիլի 20-ին, ուխտագնացություն կատարելով այդ գյուղ, մենք խոնարհվեցինք նրա գերեզմանի առջև ...

Տապանաքարը հյուսիսային կողմից, ցավոք, ամբողջապես ծածկված է հողով, և չիմացանք՝ կա՞ արդյոք գրառում՝ թեկուզ և եղծված, թե՞ ոչ:

Տապանաքարի հարավային երեսին քանդակված է գուրզաձև մի պատկեր. գուրզը երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան է, որ գործածում էին իբրև զենք, իբրև լախտ...

Ահա այդպիսի զենքով են դավիթբեկյան օրերի մեր նախնիները Սյունիքից վռնդել թուրք զավթիչներին:

Ու չնայած տապանաքարի գրի հարցն անորոշության մեջ է, բայց շիշկերտցիները երեք դար շարունակ իրենց հիշողության մեջ վառ են պահել Առաքել քաջ զորականի անունը, ով Սյունյաց աշխարհի հին օրերի փառքը կերտողներից է:

Սրբազան այդ ուխտագնացությանը մեզ ուղեկցում էր «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Աբելյանը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Հ.Գ.

Շատ ափսոս, որ սյունիքյան հերոսամարտին ակտիվ մասնակցություն ունեցած Շիշկերտում հիմա չորս ընտանիք է բնակվում, չնայած խորհրդային իշխանության վերջին տարիներին այնտեղ հրաշալի առանձնատներ են կառուցվել: Իսկ գյուղի հնամենի եկեղեցին խոնարհված է ու փլուզման վտանգի առաջ կանգնած...

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25