Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան

23.01.2019 16:11
1120

Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:

Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Խախտումների քանակը կտրուկ նվազել է Ադրբեջանի կողմից: Սահմանային վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Սա մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից հակառակորդը չի վերանայել իր քաղաքականությունը, որը հիմնված է թշնամանքի վրա: Նա շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը բոլոր ոլորտներում: 2018 թ. ամենալայնածավալ զորավարժություններն են արել իրենց պատմության ընթացքում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչական է, չի էլ թաքցնում Արցախի կործանման իր երազանքները, Սևանի, Երևանի գրավումը և այլն»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է սահմանին լարվածության նվազումը կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատման հետ, Բաբայանը պատասխանեց, որ պատճառները տարբեր կարող են լինել:

«Տարբեր բաների հետ կարելի է կապել, բայց էությունը չի փոխվել: Փաստը կա, բայց նրա նպատակները չեն փոխվել: Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որ ամենաանհարմար և անսպասելի պահի, ամենանենգ ձևով կարող է դիմել ամենաանկանխատեսելի քայլի»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծումլարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարնեհջ համաձայնության արդյունքում  «օպերատիվ կապ» է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40