Արցախի հերոսը հերոսաբար կհաղթահարի փորձությունները․ Օհանյանը՝ Քոչարյանի ծննդյան առթիվ

31.08.2019 15:25
1289

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը:

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին:

Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ և պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, և հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային: Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ և տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը»,- գրել է նա:

24news.am 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22