Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա․ Բեգլարյան

03.06.2022 10:42
1303

Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա:

 Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, հայտնում է News.am-ը։

«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով, կարելի է պնդել, որ, ըստ էության, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջեւ պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»։

Նա նշել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։

Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24