Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ քրեակատարողական վարչությունում մի շարք համակարգային խնդիրներ են լուծվել՝ երաշխավորելով ազատազրկվածների իրավունքները

21.06.2019 10:19
1113

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի միջամտությամբ լուծվել են ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում ՄԻՊ կողմից արձանագրված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք հանգեցնում էին ազատազրկված անձանց որոշ իրավունքների շարունակական խախտման: Ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մի մասն առընչվում էր տեսակցությունների տրամադրման ընթացակարգերին, ինչպես նաև տեսակցությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մասնավորապես, ՄԻՊ-ի միջամտությամբ հանվել է տեսակցության սենյակում առկա միջնապակին, որն արգելք էր հանդիսանում ազատազրկված անձանց և նրանց հարազատների միջև կենդանի շփման համար: Բացի դրանից, քննչական մեկուսարանում բացակայում էր հեռախոսակապը, ինչի հետևանքով կալանավորված անձինք չէին կարողանում օգտվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքից: Իսկ այժմ տեղում արդեն գործում է հեռախոսակապ քննչական մեկուսարանում պահվող անձանց համար: ՄԻՊ-ի կողմից արձանագրված և այնուհետև վերացված մյուս խնդիրը մի շարք խցերի լուսամուտներին երկաթյա շերտավարագույրների առկայությունն էր, որոնք խոչընդոտում էին բնական լույսի պատշաճ հասանելիությունն ազատազրկված անձանց համար: ՄԻՊ-ի միջամտությամբ քննչական մեկուսարանում ապահովվել են օրենքով նախատեսված այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ կալանավորված անձանց և պաշտպանների տեսակցության ժամանակ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել: Վերոնշյալ խնդիրները ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. տարեկան հաղորդման մեջ, որից հետո ոստիկանության հետ կատարված համատեղ աշխատանքի արդյունքում դրանք լուծվել են ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ շարունակելու է հետևողական լինել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց բոլոր իրավունքների պատշաճ իրացման հարցում:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40