«Արցախի մոտեցումը սա է՝ ինքնորոշվել ենք, մեզ համար ինքնորոշման իրավունքի փաստը պետք է ճանաչվի, մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան

08.07.2021 14:38
1242

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինի անջատում՝ հանուն փրկության բանաձևը։ Այս սկզբունքն իրենց գրեթե բոլոր հայտարարություններում առաջ են մղում իշխանության ներկայացուցիչները՝ նշելով, որ Արցախի հարցը պետք է լուծվի բանակցություններով և այդ սկզբունքի հիմքի վրա։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ այդ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանն իրենից է վերցրել։

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով անջատում՝ հանուն փրկության բանաձևին, նկատեց՝ 1988 թվականից ի վեր հայկական կողմի մոտեցումները միայն մեկ անգամ են փոփոխության ենթարկվել, երբ սկզբում միացում էր Հայաստանի հետ, հետո՝ տեսնելով, որ աշխարհաքաղաքականությունը, միջազգային իրավունքն այդ ճանապարհն ավելի է դժվարացնում, որդեգրվել է մեկ այլ ռազմավարություն։

«Որդեգրվել է Արցախի Հանրապետության անկախության մոտեցումը։ Այս երկու մոդելն էլ ունեն մեկ ընդհանրություն, և այդ ընդհանրությունը մնացել է անփոփոխ, կարելի է ասել՝ 1921 թվականից ի վեր, երբ Արցախը մասնատվեց և բռնակցվեց  Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ։ Այդ ընդհանուր գաղափարը մեկն է՝ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, ցանկացած փորձ՝ դա իրականացնելու, բերելու է պարզապես Արցախի կործանման։ Եթե նման բան լինի, ժողովուրդը դուրս կգա Արցախից, չի մնա, հազար ու մի խնդիր կա, երկար ժամանակ է անցել, և դա անհնարին է, մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Թե ինչպե՞ս այդ մոտեցումը կկոչեն՝ անջատում՝ հանուն փրկությա՞ն, թե՞ այլ բան, ըստ Արցախի արտգործնախարարի, արդեն տեխնիկական խնդիր է։

«Կրկնում եմ՝ բանաձևը զուտ տեխնիկական խնդիր է, մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, բոլորը սա պետք է լավ պատկերացնեն։ Նման ցանկացած փորձ՝ նորից Ադրբեջանի կազմում Արցախին ռեանիմացիայի ենթարկելը, դատապարտված է ձախողման և բերելու է Արցախի ոչնչացման, սա բոլորի համար պետք է պարզ լինի։ Մեր մոտեցումը չի փոխվել, մենք ինքնորոշվել ենք, մեզ համար ինքնորոշման իրավունքի փաստը պետք է ճանաչվի, մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում՝ Արցախի մոտեցումը սա է»,- հավելեց նա։

Հարցին՝ Հայաստանի կողմից անջատում՝ հանուն փրկության բանաձևը կարո՞ղ է փոխարինվել ճանաչում՝ հանուն փրկության բանաձևով, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Արցախին մանրևելու հնարավորություն պետք է թողնենք, երբ ասում ենք, որ առհասարակ Ադրբեջանի կազմում չենք լինելու, սա մանրևելու ավելի մեծ դաշտ է։ Թե ինչպես դա կլինի՝ անկախության ճանաչմա՞մբ, Հայաստանի հետ վերամիավորմա՞մբ, թե՞ այլ տարբերակով, ժամանակը ցույց կտա։ Սակայն մեկ բան պարզ ու հստակ է՝ Արցախն այլևս Ադրբեջանի հետ չենք տեսնում մեկ պետության կազմում, որևէ ձևով չենք տեսնում»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24