Արցախի նախագահի հայտարարությունը

14.02.2022 19:25
1174

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ մասնավորապես անդրադարձել է վերջին օրերին պետական կառավարման համակարգում կատարած նշանակումներին ու փոփոխություններին՝ ընդգծելով, որ այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը:

Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք:«Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը:

Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի:

Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է Նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը:Վերջին օրերին մեկնարկել են նաև Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը:

Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար»,- գրել է Հարությունյանը:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40