Հաշվետու համերգով ուսումնական տարին ամփոփեց թիվ 2 երաժշտական դպրոցը

19.06.2026 11:55
472

Կապանի երաժշտական կրթօջախներից վերջինը հաշվետու համերգով հանդես եկավ թիվ 2 երաժշտական դպրոցը։ Արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմահարթակը հունիսի 18-ին տրամադրվել էր դպրոցի սաներին և դասատուներին։

Մինչ համերգը սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դպրոցի դասատու Ազնիվ Գևորգյանի հիշատակը, ով վերջերս ավտովթարի հետևանքով հեռացավ կյանքից։

Համերգային ծրագիրը մեկնարկեց կրթօջախի երգչախմբի երկու կատարումով՝ Ինգա Արշակյան՝ «Հեքիաթների աշխարհում», Ռոբերտ Պետրոսյան՝ «Սոս շատախոս» (երգչախմբի ղեկավար՝ Գայանե Հարությունյան, նվագակցող՝ Յանա Ստեփանյան)։ Մոտ մեկուկես ժամ դպրոցի տարբեր դասարանների աշակերտները հնչեցրին հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք որոշակի պատկերացում տվեցին պատանի կատարողների պատրաստվածության մասին։

Համերգային ծրագրի ավարտին ելույթ ունեցավ  դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը, (ղեկավար՝ Նորվարդ Հարությունյան, նվագակցող՝ Էմմա Աղայան)։ Հնչեց Անահիտ Վալեսյանի «Էթնոգրաֆիկ պատկերներ» ստեղծագործությունը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40