Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրություն

10.01.2024 17:29
1886

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության  առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը և առաջատար խմբի 3-րդ քարտուղար Վլադիմիր Շիրյաևը հունվարի 10-ին այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրություն:

Պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Չաշչիխինը ներկայացրել է տեղեկություններ Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, ինչպես և տարածաշրջանի ստեղծագործական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումների մասին:

Ռուս դիվանագետը տեղեկություններ է հաղորդել նաև հայ-ռուսական առևտրատնտեսական ու հումանիտար-մշակութային հարաբերությունների մասին:

Սամվել Ալեքսանյանը հյուրերին ծանոթացրել է «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի գործունեությանը, այդ լրատվամիջոցների անցած ճանապարհին:

Խմբագիրն ընդգծել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ հավելյալ պարզաբանումների անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորել են Սյունիքի մարզի հետ հոգևոր-մշակութային կապերի հետագա ամրապնդումը:

Սամվել Ալեքսանյանը Սերգեյ Չաշչիխինին է նվիրել  «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ աշխարհահռչակ Արամ Խաչատրյանին նվիրված բացառիկ համարի օրինակը:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի տեղակալ Վահրամ Օրբելյանը և «Русский дом»-ի՝ Սյունիքի մարզում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40