Եվս երկու նահատակ Վերիշեն-Ակներից

04.11.2020 19:59
10054

Արթուր Արարատի Խաչատրյան

Ծնվել է 1992 թ. հունիսի 16-ին, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: 2010-2012 թթ. պարտադիր զինվորական ծառայությունն իրականացրել է Արցախի տարածաշրջանում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի: Ապրիլյան պատերազմի (2016) ժամանակ առաջիններից մեկն է զենք վերցրել և դուրս եկել ոսոխի դեմ: Աշխատել է «Գորիս-Հայկ-Ջոս» ձեռնարկությունում: Սեպտեմբերյան պատերազմում էլ Արթուրը կամավորականների շարքերում էր հենց առաջին օրվանից: Նա զոհվեց արցախյան ռացմաճակատի հարավային հատվածի (Ջաբրաիլ) թեժ մարտերում 2020 թ. հոկտեմբերի 14-ին: Ամուսնացած էր, ունի երկու դուստր`3 և 1 տարեկան:

Արթուրի մեծ պապը (պապի պապը)` Խաչատուրը, որը Գորիսի Երիցին Արությունին հայտնի տոհմից էր, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. հարավային ռազմաճակատում կռվել է թուրքերի դեմ: Նրա որդին`Արտաշը, Մեծ հայրենականում գերվել է ֆաշիստների կողմից: Պապի ընտանիքը 1949-ին ենթարկվել է բռնաքսորի, արտաքսվել է Ալթայի երկրամաս: Արդարացումից հետո վերադարձել են գյուղ: Բոլոր որդիները հայտնի արհեստավորներ էին:

Այս ծանր օրերին Արթուրի կրտսեր եղբայրը` Սաշան ևս կռվում է ճակատային գծում: Աստված պահապան նրան և բոլոր մարտիկներին:

 

Ավետիք Ավշարի Դանիելյան

Ծնվել է 1978 թ. հունիսի 23-ին, Սյունիքի մարզի Բռուն (Ակներ) գյուղում: Միջն. դպրոցն ավարտելուց հետո սովորել է տրակտորիստ-գյուղմեխանիզատորի մասնագիտություն: 1996-1998 թթ. զինվորական պարքը կատարել է ՀՀ ազգային բանակում`Տավուշի մարզում տեղակայված զորամիավորումում: Ծառայությունից հետո աշխատել է տարբեր կազմակերպություններում: Ամուսնացել է, ունի մեկ դուստր:

2020 թ. սեպտեմբերի 27-ին առաջիններից էր, որ ներկայացավ մեկնելու մարտադաշտ, պաշտպանելու վտանգված հայրենիքը: Մինչև ատամները զինված թշնամու դեմ պայքարի է դուրս եկել Ջաբրաիլի մատույցներում: Ահեղ մարտերում զոհվել է հոկտեմբերի 14-ին:

«...Համեստ, ընկերասեր, պատրաստակամ երիտասարդ էր Ավետիքը: Սիրում էր սպորտը, հատկապես`ֆուտբոլը ... Նա չէր կարող առաջինների շարքերում չլինել: Մասնակցեց հայրենական նոր պատերազմին և հերոսացավ... Փա~ռք քեզ, հերոս: Ցավում ենք, բայց և հպարտանում...» - գրում է նրա մասին ուսուցիչը` Էմմա Սահակյանը:

Իսկ ակներցի բանաստեղծ Լևոն Սահակյանը, որին խնդրել էի գտնել Ավետիքի լուսանկարը, այդ պատկերի տակ տեղադրել էր դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ գրած բանաստեղծության մի քառատողը.

Խորանի մեջ երգեհոնն է լալիս,

Կանթեղներից տխրություն է ծորում,

Եվ նահատակ ամեն քաջի համար

Իմ սրտի մեջ գերեզման եմ փորում... 

ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ:

Հավատում ենք, որ նրանց թափած արյունը կարժևորվի միայն հաղթանակով...

Հ Ա Ղ Թ Ե Լ ՈՒ  Ե Ն Ք ...

                                                                                                       Գագիկ Հայրումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40