Արցախի նախագահների, պետական ու ռազմական գործիչների ձերբակալություններից հրճվողների պահվածքը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ՝ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով․ Զուրաբյան

05.10.2023 00:12
759

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.

«Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են: Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12