Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին

09.08.2018 16:28
1226

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությամբ է  հանդես եկել Արցախում գործող «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

«Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենքիում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան:

Այս համատեքստում մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծեք թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար: Անե՛նք մեր քայլը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաև, որ միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք  է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40