Պատանի երկրապահը մեկ տարեկան է

23.11.2015 11:26
3158

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ կնքված եռակողմ փոխըմբռման հուշագրի համաձայն ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում հանրակրթական դպրոցներում ստեղծել «Պատանի երկրապահ» ակումբներ: Մեկ տարի առաջ «Պատանի երկրապահ» ակումբ հիմնադրվեց նաեւ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում: Այդ առիթով կրթօջախում տեղի ունեցավ ակումբի ստեղծման տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ զինված ուժերի առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միությունից՝ գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը եւ Արցախյան պատերազմի մասնակից, օդաչու Միխայել Անդրեասյանը, մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը եւ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, այլ հրավիրված անձինք: Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ երկրապահ կամավորականների միության օրհներգերը:

Պատանի երկրապահները ցուցադրեցին մարտական հնարքներ, հանդես եկան շարային քայլքով, այնուհետեւ Սյունիքի մարզպետին զեկուցեցին հանդիսության սկսելուն պատրաստ լինելու մասին: Ապա երդվեցին հավատարիմ մնալ ջոկատի կանոնադրությանը, իրենց որդեգրած սկզբունքներին, հնչեցին երկիր հայրենիին նվիրված լինելու պատգամներ, մեծ Նժդեհի խոսքը՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում նրա պակասից: Հայրենասիրական երգերի մեղեդիների ներքո մեծ էկրանի վրայով սահեցին Արցախյան պատերազմի նահատակ շրջանավարտների դիմանկարները, հարգանքի տուրք մատուցվեց նրանց հիշատակին:

Օրվա խորհրդի առթիվ Հայաստանի երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը հրապարակեց գեներալ-մայոր Սանվել Սաֆարյանը, ով դպրոցին ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալի հանձնումը վերապահեց իր մարտական ընկերոջը՝ օդաչու Միքայել Անդրեասյանին:

- Այս ոգին կուզեի տեսնել բոլոր դպրոցներում: Այս պահին գոնե զգում ենք, որ շատ հզոր ենք եւ վաղն ավելի հզոր ենք լինելու, քանզի կան այսպիսի պատանի երկրապահներ, որոնց մեջ խոսում է արդեն իսկ հայրենասիրությունը, սյունեցու ոգին, չեմ կասկածում, որ վաղը պատրաստ են իրենց հայրենիքը պաշտպանելու: Ուստի ուզում եմ երախտագիտություն հայտնել դպրոցական մի կոլեկտիվի, որ ոչ միայն գիտելիքներ է ավանդում իր սաներին, այլ հայրենիքի վաղվա պաշտպան դաստիարակում, - ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, - կարծես թե այս մեկ տարվա ընթացքում նրանք ոչ թե պատանի երկրապահ են, այլ պատանի սահմանապահ:
Գնդապետ Տիգրան Փարվանյանը, ով միջոցառմանը ներկայացավ զորավարժությունների ավարտից հետո, փոխանցեց, որ պատանի երկրապահներն իրենց պատրաստությամբ վաղը կարող են փոխարինել նրանց. «Այս ամենը ոգեւորիչ ու պարտավորեցնող է, ցանկանում եմ, որ մարզի դպրոցներում հաճախակի անցկացվեն նման միջոցառումներ: Միայն այդպես կարելի է Հայաստան աշխարհի վաղվա տիրոջը նախապատրաստել»:

Կրթօջախի տնօրեն Մարինե Դավթյանը երախտագիտություն հայտնեց մարզային իշխանության եւ զինվորականության ներկայացուցիչներին միջոցառմանը մասնակցելու համար. «Մեկ տարի առաջ, երբ դպրոցում հիմնադրվեց «Պատանի երկրապահ» ակումբը, անկեղծորեն, մի փոքր մտավախություն ունեինք, թե արդյոք կկարողանանք իրագործել կանոնադրությամբ սահմանված եւ մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Այսօր ուրախությամբ փաստում ենք, որ պատանի երկրապահը, իրոք, կայացել է, կրթօջախն իր բարեկամների հետ նշում է նրա ծննդյան տարեդարձը: Ակումբի սաները կարճ ժամանակամիջոցում ձեռք բերեցին ֆիզիկական ու բարոյահոգեբանական նոր որակներ, վարժվեցին շարային պատրաստության մեջ, ձեռք բերեցին ապագա զինվորին բնորոշ այլ որակներ: Եվ կուզեի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին մեր հանդիսությանը մասնակցելու եւ փառապանծ զորապետ Մանվել Գրիգորյանին՝ ակումբի տարեդարձը ուղերձով շնորհավորելու եւ դպրոցի ամբողջ կոլեկտիվին ոգեշնչելու համար»:

Միջոցառումն ավարտվել էր, բայց պատանի երկրապահների ոգեւորությունը դեռ երկար ժամանակ չէր մարում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40