Արցախցի 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում անցկացվող բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին

11.01.2023 14:23
956

Արցախի Հանրապետությունից հայտագրված 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում հունվար-փետրվարին կազմակերպվող 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին։

յս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, գրում է News.am-ը։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք Արցախի գնահատաման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ։ Տեղեկացված ենք եղել, որ Արցախը նախապես չէր ուզում հունվար-փետրվար ամսիներին կազմակերպել  քննություններ։ Իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեին մասնակցել Հայաստանում անցկացվող հունվարյան քննություններին, ապա պետք է հայտագրվեին ու քննությունները հանձնեին Գորիսում։ Սակայն թշնամու կողմից ճանապարհի շրջափակման պատճառով այդ դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս ու հանձնել քննություն։ Այդ հարցը մեզ ու Արցախի համար  մնում է  առկախված։ Բնականաբար, խախտվում է  երեխայի քննություն հանձնելու իրավունքը նաև այս տարբերակով»,- ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ հիմա Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ պետք է քննարկեն, գուցե երկրորդ հնարավորություն տան արցախցի դիմորդներին։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25