Արցախցիների համախմբված և անվտանգ վերադարձը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո․ Արցախի ԱԺ նախագահ

25.10.2024 20:39
734

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը  Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձևի վերաբերյալ․

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի ՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։

Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը։

Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումը: Այս նպատակով կարևորվում է միջազգային արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն արդյունավետ երկխոսության, հավաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և այլ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը:

25 հոկտեմբերի, 2024 թ.»։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01