Արցախցիները փակ են պահում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ մերժելով Բաքվի կեղծ մարդասիրությունը

30.08.2023 11:07
699

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։

Ճանապարհը փակած արցախցիները  նշում են, որ իրենք մարդասպան պետությունից ոչ մի օգնություն չեն ցանկանում ստանալ, իրենց համար դա անընդունելի է և կարմիր գիծ։

Նրանք վստահեցնում են, որ Ադրբեջանը խաղաղասիրական օրակարգ չունի և երբեք չի ունեցել, ինչի ապացույցն են Ադրբեջանից պարբերաբար հնչող հայատյաց հայտարարությունները։

«Այս ճանապարհի բացումը չի կարելի թույլ տալ, որովհետև դա նշանակում է արցախցիների մահ։ Եթե ադրբեջանցին, թեկուզ այսպես կոչված հումանիտար օգնության անվան տակ մտավ Արցախ, նրա դեմն առնել չի լինելու։ Այս ճանապարհը բացելու իրավունք չունենք, դա մեզ մահ է բերելու, մենք կամաց-կամաց թողնելու ենք Արցախը դրա հետևանքով»,- հայտարարել է հավաքի մասնակիցներից մեկը։

Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիներն անցել են ՌԴ խաղաղապահների անցակետն ու փորձում են վրաններ տեղադրել: «Ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար բեռի» մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի (խմբ․ Լաչինի) միջանցքը»,-ասել է Գաբրիելյանը:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն էլ հայտնել է, որ Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։

«Խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հրայր Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ղահրամանյանը։

Նա նաև հայտնել է, որ ճանապարհը փակած արցախցիները վրաններ են տեղադրում այդ հատվածում։

ՌԴ խաղաղապահների արգելափակոցի դիմաց էլ, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները, վրաններ են տեղադրել նաև Ադրբեջանի ներկայացուցիչները։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքն արգելափակելու եղանակով ԼՂ-ում հումանիտար աղետ ստեղծած և այդ հումանիտար աղետը պարբերաբար հերքող Ադրբեջանը որոշել է մարդասեր երևալ ու իբր «մարդասիրական ժեստ» անել։ Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08