Արցախում արդեն իրականացվում է ցեղասպանություն․ ՄՔԴ-ի նախկին դատախազ

14.08.2023 15:01
666

Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։

 Twitter-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
 
Նոր գրառման մեջ ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը և պատժել այն: Այդ երկրների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։
 
Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:
 
Օկամպոն փաստել է նաև, որ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան մանրամասնորեն սահմանում է ցեղասպանության հանցագործությունը, այդ թվում՝ որպես «որևէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»: Այսպիսով, նա պարզաբանել է, որ ցեղասպանություն կարելի է համարել ոչ միայն մարդկանց զանգվածային ոչնչացումը, այլև նրանց զանգվածային մահվան համար պայմանների ստեղծումը։
 
Նման պայմաններ, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, արդեն ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար` սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտություն ունեցող պաշարներ մատակարարելու միակ ազատ միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով:
 
Նրա խոսքով՝ դեռ հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձևերը, ինչպիսիք են զանգվածային սպանությունները կամ մարմնական և հոգեկան խեղումները:
 
Ավելի վաղ Օկամպոն հրապարակել էր իր եզրակացությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը որակելով որպես Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն, գրում է infoport.am-ը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34