Գորիսն ապստամբության դրոշ է պարզել

29.06.2017 12:19
6163

(համայնքի ավագանին Սյունիքի մարզպետին կանչել է բացատրության եւ հաշվետվության)

Իհարկե, տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունն ուղղակի իրավունք չի վերապահում համայնքի ավագանուն՝ մարզպետին կանչելու բացատրության կամ հաշվետվության: Բայց ինքը՝ մարզպետը, ջանադրաբար սովորեցնում է բոլորին, թե ինչպես կարելի է անընդհատ շրջանցել օրենքն ու բարոյականության նորմերը: Մյուս կողմից՝ Գորիսում նույն մարզպետի եռանդուն ջանքով այնպիսի դրություն է ստեղծվել, ինչը չէր կարող ոչ ստանդարտ քայլերի տեղիք չտալ գորիսյան բոլոր հարթակներում:

Սյունիքի մարզպետն անցած մոտ տասը ամսում հրաժարվել է համագործակցել համայնքի բնակչության կամքով ձեւավորված տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու հետ:

Քանիցս պահանջել է, որ Գորիս համայնքի ընտրյալ ու բարեհամբավ ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական տա՝ պատճառաբանելով, որ ինքն այդ պաշտոնի համար մարդ ունի, իսկ պարոն Ադունցը, հարգելով ընտրողների կամքը, իբրեւ գերակայություն ընդունելով ՀՀ օրենքերն ու Գորիսի պատիվն ու արժանապատվությունը, ընդառաջ չի գնացել մարզպետին:

Մարզպետն անթաքույց քայլեր է ձեռնարկել Գորիսի հանրությունը պառակտելու, մարդկանց միմյանց դեմ լարելու համար:

Իրավիճակն առավել անսովոր էր վերջին օրերին: Նա, որքան էլ տարօրինակ է ու զարմանալի, օգտվելով իշխանական իր լծակներից ու ֆինանսական հնարավորություններից, ամեն ինչ արեց ավագանու հունիսի 28-ի նիստը խափանելու համար: Ավագանու անդամները, ինչպես եւ սպասվում էր, լուրջ չվերաբերվեցին մարզպետարանից ստացվող թաքուն զանգերին եւ թախանձագին խնդրանքներին՝ բոյկոտելու ավագանու նիստը:

Ինչպես հետո պարզվեց, առաջին անգամ (պաշտոնավարման ընթացքում) հանգստյան օրերին մարզպետը մնացել էր Սյունիքում՝ այդ «աշխատանքը» համակարգելու համար:

Ավագանու նիստը, չնայած այդ ամենին, հունիսի 28-ին սկսվեց ճիշտ ժամանակին եւ վաղօրոք հայտարարված օրակարգով: Նախատեսված բոլոր հարցերը քննարկվեցին ամենայն պատշաճությամբ ու մտքերի անկեղծ փոխանակմամբ: Միայն մեկ հարցում համայնքի ղեկավարը դեմ արտահայտվեց՝ հայտնելով իր նկատառումը: Ըստ Վաչագան Ադունցի՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ խաղահրապարակների ու երեխաների հանգստի համար նախատեսված տարածքներում ավտոտնակների կամ հավելյալ կառույցների համար հողհատկացումներ արվեն:

Այդ բոլորով հանդերձ՝ Գորիս համայնք-Վահե Հակոբյան անսովոր հարաբերությունները չէին կարող անտարբերության արժանանալ ավագանու կողմից:

Ալեկոծված ավագանին շատ հստակ դիրքորոշում արտահայտեց՝ հատուկ ուղերձով դիմել ՀՀ վարչապետին՝ պարզելու՝ արդյո՞ք Սյունիքն ունի մարզպետ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞վ է այդ պարոնը, ինչո՞ւ է օտարվել Գորիս համայնքից: Ուղերձով խնդրվում է Կարեն Կարապետյանին՝ Սյունիքի մարզպետին գոնե մեկ անգամ գործուղել Գորիս՝ հաշվետվություն եւ բացատրություն տալու համայնքի իշխանության կոլեգիալ մարմնին՝ ավագանուն: Նա պետք է պատասխանի պարզագույն մեկ-երկու հարցի՝ ո՞ր օրենքի հիման վրա եւ բարոյական ի՞նչ իրավունքով է Գորիս համայնքի ընտրյալ ղեկավարին հրաժարականի պահանջ ներկայացնում, ինչո՞ւ համառորեն Գորիս համայնք չի այցելում (մասնավոր անձանց հետո թաքուն հանդիպումները եւ ծպտված այցերը՝ չհաշված), ինչո՞ւ է Գորիսի հանրության մեջ խառնակչություն եւ անհամերշախություն սերմանում, ինչո՞ւ Գորիսի առջեւ ծառացած բազում հարցերից որեւէ մեկի լուծմամբ չի զբաղվում:

Ավագանու անդամների բուռն օվացիայով ընդունված ուղերձով միաժամանակ կոչ է արվում մարզի բոլոր համայնքների ավագանիներին, հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին՝ հաշվետվության հրավիրելու Սյունիքի մարզպետին. միայն այդպես հնարավոր կլինի կանգնեցնել նրա կամայականությունների շքերթը, քանի դեռ բարձր իշխանությունները քննարկման առարկա չեն դարձրել նրա խեղկատակությունները:

Ավագանին հույս է հայտնել, որ Գորիսում մարզպետի ակնկալվող հաշվետվությանը կմասնակցեն նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Մերուժան Սիմոնյանը եւ Ավետ Սարգսյանը:

Եթե Վահե Հակոբյանը հրաժարվի Գորիսի ավագանուն հաշվետվություն եւ բացատրություն տալուց, ապա չի բացառվում, որ ավագանու մեկ այլ ուղերձով նա կհայտարարվի անցանկալի անձ Գորիս համայնքի ամբողջ տարածքում:

Սեփ.լրատվություն

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08