Բակունցի հիշատակը վերագնահատումների և արժևորումների շարունակականության մեջ

11.07.2023 14:15
1084

Բանասիրական ֆակուլտետի ղեկավար և դասախոսական կազմը երկօրյա այցով հյուրընկալվել էր Ակսել Բակունցի տուն-թանգարանում: Հուլիսի 8-ը անվանի գրողի եղերական սպանության օրն է․ ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր այցը։

Պատվիրակության անդամները թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և ավագ գիտաշխատող, դոցենտ Թեհմինա Մարությանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանի սրահներում, լսեցին Բակունցի կյանքի ու ստեղծագործության ծանոթ-անծանոթ էջերին առնչվող դրվագներ:
Թեհմինա Մարությանը ներկայացրեց նաև «Բակունցի ճակատագրի բացահայտման հետքերով. ընտանեկան փաստաթղթեր (1945-1956թթ.)» խորագրով ցուցադրությանը վերաբերող տասնյակ վավերագրեր։
Գաղտնիք չէ, որ մարզային գրադարանները ոչ միշտ են համալրվում անհրաժեշտ գրականությամբ․ Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը Սփյուռքի գրամշակութային դաշտին վերաբերող գեղարվեստական և գիտական 15 անուն գիրք նվիրաբերեց թանգարանի գրադարանին:
Բակունցի տուն-թանգարանում էին նաև Դարբաս գյուղի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, որոնց հետ ծավալվեց ակտիվ երկխոսություն:
Այցի շրջականերում «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժնի ղեկավար Լևոն Սահակյանի մասնակցությամբ անցկացվեց կլոր սեղան-քննարկում։ Անդրադարձան ազգային ինքնությանը, հայերենի պահպանմանը, արևմտահայերենի և արևմտահայ մշակութային արժեքների յուրացմանը, ժամանակակից գրականության և գրականագիտության հարցերին, դպրոցական ծրագրերին, դասագրքերին և այլն։

ՀՊՄՀ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Գորիս եւ Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ, իսկ հաջորդ օրն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան, որտեղ գիտաշխատող Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացան եզակի ցուցանմուշներին, շրջեցին քաղաքի կենտրոնում, եղան քարանձավներում և Խնձորեսկում:

Ի դեպ, հաջորդ տարի լրանում է Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը․ այցի ընթացքում կողմերն ուրվագծեցին համատեղ ծրագրեր՝ պատշաճ մակարդակով նշելու իրադարձությունը։
Բակունցյան հյուրընկալ հարկի ներքո հավաքվածները փաստեցին, որ նմանօրինակ այցերը հարստացնում են երկուստեք. մարզում սպասում են մայրաքաղաքից եկող մտավորականների, իսկ Երևանում ապրողները կարիք ունեն հաճախակի հաղորդակցվելու հայրենիքի դարպաս՝ Սյունյաց աշխարհի ոգեղեն լիցքին:

 https://aspu.am/

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11