Արցախում բջջային և ինտերնետ կապն ամբողջութամբ վերականգնվել է

17.11.2020 12:04
1245

Արցախում պատերազմից հետո լայն թափով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ Արցախում կապն ամբողջությամբ վերականգվել է: 

«Արցախում վերջին շրջանում և՛ բջջային կապի, և՛ ինտերնետ կապի խնդիր կար: Պատերազմի ընթացքում շատ անգամ են թիրախավորվել «Ղարաբաղ տելեկոմ»-ի կայանները: Հիմա վերականգնման աշխատանքները վերջնական փուլում են: Այսօր կարող ենք ասել, որ Արցախում կապի խնդիր չկա»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Պատերազմի ընթացքում թե ջրամատակարարման, թե էլեկտրամատակարարման, թե գազամատակարարման հանգույցները ևս թիրախավորվել էին: Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել վերականգնման աշխատանքներում զգալի առաջընթաց գրանցել: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ստեփանակերտում մի քանի թաղամաս է մնացել, որ գազամատակարարման ապահովման հարցերն ամբողջությամբ կարգավորվեն: Այդ աշխատանքները միաժամանակ իրականացվում են նաև Մարտունու, Մարտակերտի շրջաններում:

Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ բժշկական հաստատությունների աշխատանքի վերականգնման առումով ևս տեղաշարժ է նկատվում: Արդեն հայտարարվել է, որ բուժհաստատություններն անցնում են բնականոն աշխատանքի:

«Մեծ ծավալի աշխատանք է կատարվում ականազերծման, չպայթած արկերի վնասազերծման ուղղությամբ: Այսօր այդ աշխատանքներին միացավ ռուս խաղապահների արտակարգ իրավիճակների խումբը: Մինչ իրենց գալը, մեր ծառայության սակրավորներն օր ու գիշեր աշխատում էին: Այդ գործն արվում էր դեռ այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները չէին դադարել: Մի կողմից հրթիռակոծվում էր քաղաքը, հաջորդ օրը սակրավորներն արդեն աշխատանքի էին»,-ասաց նա:

Փրկարարները ներգրավված են դիակների որոնողական աշխատանքներում՝ աշխատելով ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:  

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22