Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կանցկացվի

15.09.2018 15:05
1272

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է  կատարել ՀՀ առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը: 

«Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ 318 բժիշկների և 1314 բուժքույրերի:

Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացվել մի քանի փուլով: 1-ին փուլը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը, ներառյալ շաբաթ-կիրակի (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր 180 դասաժամ: Այս փուլում ընդգրկվում են Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը: 1-ին փուլում կապահովվի 45 բժշկի ընդգրկվածություն:

Վերապատրաստման գործընթացը կիրկանացվի համակազմակերպիչների աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, Արցախի առողջապահության նախարարություն, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակ»,- գրել է նախարարը:

 

 

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21