Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի

21.01.2019 11:38
1155

 Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից հունվարի 20-ին՝ ժամը 22:07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ.-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորով հոսող գետը, ինչի հետևանքով վարորդը և նույն գյուղի բնակիչներ, ուղևորներ՝ Ա. Ի.-ն, Է. Հ.-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում: Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24