«Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների»․ Հովիկ Ավանեսով

15.08.2025 10:22
429

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ։ Այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային լուսանկարների միջոցով, այլև ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։

     2020 թվականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Արցախի ամբողջական բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանումների ընթացքում և դրանից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, հուշակոթողների, մոնումենտալ հուշարձանների, հուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական հաստատությունների ու այլ պատմական շինությունների դիտավորյալ ավերումը, ձևախեղումը, սրբապղծումը, գործառույթների փոփոխումը և յուրացումը։

     Հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետական բնույթի մասին։ Ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնահատակ ավերվել են՝

     -Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

     -Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցի

     -Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի

     -Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցի

     -Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

     Պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, այդ թվում՝

     -Հադրութի շրջանի Կատարո վանք

     -Մատաղիսի Սուրբ Եղիշե

     -Ջրաղացների Սուրբ Աստվածածին

     -Հադրութի Սուրբ Հարություն

     -Ծակոռիի Ծաղկավանք

     -Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ վանք

     -Մադաթաշենի Սուրբ Աստվածածին

     -Քարինտակի Սուրբ Աստվածածին

     -Թալիշի Սուրբ Ամենափրկիչ

     -Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին

     -Հադրութի շրջանի Կավաքավանք

     -Չարեքտարի վանք

     -Ծարի Սուրբ Սարգիս

     -Ծարի Սուրբ Գրիգոր

     -Ծիծեռնավանք

     -Վանքասար

     -Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

     -Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցի

     -Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար

     -Տումիի «Կարմիր Եղցի»

     -Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

     -Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

     Հիմնահատակ կամ մասամբ ավերվել են բազմաթիվ բնակավայրեր՝

     -Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ

     -Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ

     -Հադրութի շրջանի Մայրամաձոր

     -Հադրութի շրջանի Մոխրենես

     -Հադրութի շրջանի Թաղուտ

     -Հադրութի շրջանի Խծաբերդ

     -Հադրութի շրջանի Ծամձոր

     -Հադրութի շրջանի Առաքել

     -Հադրութ քաղաքի պատմական թաղամաս

     -Ստեփանակերտի պատմական թաղամաս

     -Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարավային թաղամասեր

     -Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը

     Ավերվել և խեղաթյուրվել են բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ։

     Նշված ցանկը ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության էությունը։

     Այս փաստերը թույլ են տալիս անվերապահորեն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն և առավել վտանգավոր մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Անվերապահորեն կարող ենք փաստել, որ սա պատմության մեջ երբևէ արձանագրված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից է. նույնպիսի խանդավառությամբ ոչ վաղ անցյալում Իսլամական պետության ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգությունը Սիրիայում, Իրաքում...Միջանկայլ հստակ կարող ենք արձանագրել, որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագույն քաղաքակրթությունները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եվ մեր երկու հարևան պետությունները ահաբեկչական ուժերի հովանավոր ու ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Եվ ամենուր ձեռագիրը նույնն է. Արցախում ոչնչացված, յուրացված և ձևախեղված հուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակույթին, այլև համամարդկային արժեքներին, և դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթությանը։

     Դեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08